Գյումրիում մահացած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2019թ․ մարտի 27-ին դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ՌԴ օրենսդրության որ դրույթին է հակասում Ջ․ Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող Ա․ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը, և ստացել են հարցի պատասխանը չպարունակող գրություն։
Անդրեյ Ռազգիլդեևին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքից ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ քննչական մարմնից ու դատախազությունից մերժումներ ստանալուց հետո Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դատարանում բողոքարկել էին որոշումն ու կրկին մերժում ստացել։
Քննչական մարմինն ու դատախազությունը Ա․ Ռազգիլդեևին ռուսական ռազմաբազայից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելն անհնար էին համարել, քանի որ ըստ նրանց՝ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը։ Այս համատեքստում նրանք վկայակոչել էին «ՀՀ եւ ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված համաձայնագրի այն դրույթը, որ «նման դեպքերում ՀՀ իրավասու մարմինները գործողություններ են իրականացնում ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցին, թե ՌԴ օրենսդրության որ դրույթին է հակասում, դատարանում բողոքի քննության ժամանակ Շիրակի մարզի դատախազության ներկայացուցիչ Միհրան Մարտիրոսյանը հայտնել էր, որ այդ տեղեկատվությունը կարող են ստանալ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01