Մայիսի 22-ին՝ ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 2000 թ.) և «Hyundai solaris» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ս.-ն (ծնված 1966 թ., Շվեյցարիայի Համադաշնության քաղաքացի) և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա.Փ.-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները «Hyundai solaris» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Վ.Պ.-ին և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ.Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից: Վերջիններս նույնպես հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01