Կառավարության վաղվա նիստի չզեկուցող հարցերում ներառված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր 2»-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի` որոշման նպատակն է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ի շրջանակներում «վերակառուցվող Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հանդիսացող ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատված, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի կմ 40+000-կմ47+400 հատվածի վերակառուցման համար տվյալ հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող հաղորդակցուղիների վերատեղադրման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելը և այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ՝ օտարման ենթակա տարածքների ցանկը և դրանց օտարման գոտին հաստատելը»:
Ներկայում տեղափոխման են ենթակա Վերակառուցվող ճանապարհահատվածի ՀՀ Արագածոտնի մարզի Շամիրամ, Կոշ համայնքի միջով անցնող կմ 40+000-կմ 47+400 հատվածի օտարման գոտու սահմաններում գտնվող ջրամատակարարման, կապի գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերը:
Նկատի ունենալով վերոգրյալ իրավակարգավորումը, Ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, առաջարկվում է Ծրագրի շրջանակներում ոռոգման, ջրամատակարարման, կապի, գազամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի վերատեղադրման նպատակը ճանաչել հանրության գերակա շահ և այդ նպատակի համար օրենքով սահմանված կարգով օտարել ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ և Շամիրամ համայնքներում գտնվող թվով 92 միավոր հողամասերի տարածքները:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի մաս հանդիսացող ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող մոտ 8 կմ հատվածի օտարման գոտու սահմաններում են գտնվում ՀՀ Արագածոտնի մարզի Օշական, Փարպի, Ուջան, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ համայնքներում գտնվող թվով 305 միավոր հողամասերի որոշ մասեր, որոնք ենթակա են օտարման:
Նախագծով առաջարկվում է վերակառուցվող ճանապարհահատվածի մոտ 8 կմ հատվածի կառուցման նպատակը ճանաչել հանրային գերակա շահ և հաստատել այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ՝ օտարման ենթակա հողամասերի ցանկն ու դրանց օտարման գոտին:
Ըստ հիմնավորման` սույն որոշման ընդունման արդյունքում նախնական համարժեք փոխհատուցմամբ կօտարվեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերը՝ ինչը թույլ կտա ապահովել համապատասխան վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը և ծրագրի բնականոն ընթացքը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01