ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի ներկայացուցիչ Կարինե Բաղդասարյանը մայիսի 17-ին դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատվին, արժանապատվության ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով: Պատճառը՝ ենթադրում եմ, այն է, որ ապրիլի 18-ին ես Ազգային Ժողովի լիագումար նիստում, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Գարեգին Բաղրամյանին, հետաքրքրվել էի, թե արդյո՞ք որեւէ ձեւով ընդվզել է, երբ նախկինում ՀԾԿՀ-ն տվել է ՀԷԿ-երի եւ ջրային ռեսուրսների կառավարման արտոնագրեր տարբեր նախկին պաշտոնյաներին, այդ թվում նշելով նաեւ Խոսրով Հարությունյանի անունը: Ես նշել էի, որ այդ ոլորտներում բազմաթիվ օրինախախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել և այսօր էլ դրանք շարունակում են մնալ այդ մարդկանց սեփականության տակ:
Ես պնդում եմ այն գնահատականները, որոնք հնչեցրել եմ խորհրդարանական ամբիոնից, սակայն այդ խնդրին իմ ներկայացուցիչները կանդրադառնան դատական նիստի ժամանակ, եթե, իհարկե, պարոն Հարությունյանը հետ չվերցնի իր հայցը։ Սակայն ուզում եմ անդրադառնալ ավելի գլոբալ մի խնդրի, որն, ըստ իս, իսկական խուճապի է մատնել Խոսրով Հարությունյանին ու նախկին համակարգի տասնյակ ներկայացուցիչների։ Նրանք ամեն օր զգում են, որ Նոր Հայաստանում իրավիճակ է փոխվել ու նախկին համակարգի նշանայաին դեմքերի հետ կապված բացահայտումները ջրի երես են հանելու նաև իրենց՝ քրեաօլիգարխիային «հավատարմորեն» ծառայած յուրքանչյուրի «սև» գործերը, մութ անկյուններում գործած դավադրություններն ու ինտրիգները։ Խոսրով Հարությունյանն այն մարդկանցից մեկն է, որ գործուն մասնակցություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայաստանյան «առաջխաղացմանը», իր անդեմ դիրորոշումներով ու վարքագծով նպաստել է Քոչարյանի կողմից իշխանության ուզուրպացիային՝ դեռ 1998-ին։
Հարությունյանը 1997-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանի խորհդական ու իր պարտքն է համարել հրապարակային տարբեր հարթակներում կերտել իր անմիջական ղեկավարի «ուժեղ ձեռքի» առասպելը։ Քոչարյանն, իհարկե, դրա համար «վարձահատույց» է եղել Հարությունյանին՝ Բաբկեն Արարքցյանի հրաժարականից հետո նրան դարձնելով Ազգային ժողովի նախագահ։ Դժվար էր գտնել ավելի կամազուրկ մի մարդու, ով նախագահ Լևոն Պետրոսյանի հրաժարականից հետո «մեծ սիրով» կհարաժարվեր երկրի նախագահի պաշտոնակատարի կարգավիճակից ՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի։
Եթե Խոսրով Հարությունյանն ունենար քաղաքական սկզբունքներ, արժեքներ, այդ պատասխանու պահին չէր դիմի քաղաքական դասալքության ու նախագահի պաշտոնակատարի կարգավիճակում կնպաստեր միանգամայն օրինական նախագահական ընտրությունների անցկացմանը։ Ակնհայտ, որ եթե Քոչարյանը չդառնար նախագահի պաշտոնակատար, թերևս զրոյական էին դառնում՝ որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նրա շանսերը։ Բնականբար, այդ հատկանիշները Խոսրով Հարությանյանի համար չեն, ու նա մինչև վերջ ծառայեց Քոչարյանին՝ նախընտրական փուլում աշխատելով իր կայացման գործում մեծ ավանդ ունեցած Կարեն Դեմիրճյանի դեմ, խորհրդարանի նախագահ աշխատած մեկ տարվա ընթացքում երկրի նախագահի պաշտոնը ուզուպացրած մարդու հանձնարարությամբ ինտրիգներ լարելով Վազգեն Սարգսյանի հենարանը համարվող «Երկրապահ» խմբի դեմ։
Կոնյակի գործարանի, Արմենտելի սեփականաշնորհման ու մյուս խայտառակ գործարքների խորհրդարանական քվերակություններից առաջ Հարությունյաննն անձամբ է զբաղվել պատգամավորներին ուղղորդելու, նրանց Քոչարյանի հանձնարարությունները հասցնելու գործով։
Թերևս դա է պատճառը, որ Հարությունյանը «պահանջարկված» պաշտոնյա մնաց քրեօլիգարխիայի իշխանության քսան տարիներին՝ անընդհատ քաղաքական ու տնտեսական «ինդուլգենցիաներ» ստանալով համակարգի առաջին դեմքերից։ Հիմա թերս հասկանալի է, թե ինչով է բացատրվում Հարությունյանի խուճապը։ Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու հարցում հասարակական կոնսոլիդացիան վերաբերում է ոչ միայն երկրոդ նախագահի անձին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր մեծ ու փոքր ծառայություններ են մատուցել Հայաստանում ավտորիտարիզմի ու արյունոտ անձինշխանության հաստատման գործում։ Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, մանավանդ՝ Հարությունյանն՝ իր դատական հայցով, ակամայից ենթարկվել է Լյուստարցիայի։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01