Վերջին շրջանում մշակութային իրադարձությունները այնքան ակտիվ են և անկանխատեսելի, որ քննարկումների ալիքը կարծես թե մտադրություն չունի կանգ առնելու։ Օրերս ներկայացրեցինք Հարութ Հարությունյանի հարցազրույցը, ով Շվեդիայից վերադարձել էր հաղթանակով։ Նույնը ցավոք ասել չենք կարող երգչուհի Սրբուկի մասին, ով չկարողացավ հաղթահարել <<Եվրատեսիլ 2019>>-ի երկրորդ կիսաեզրափակչի փուլը։ Երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Գրիգորյանի հետ Magnis.news-ը զրուցել է Սրբուկի ելույթի և ներկա երաժշտական ինդուստրիայի խնդիրների և վիճակի մասին։
Որպես երգիչ և երգահան, պրոդյուսեր երկար տարիների փորձ ունես միջազգային մրցույթներում։ Ժամանակը առաջ է գնում, ինչ քաղաքականություն է կիրառվում այդ ոլորտում հիմա։
- Ժամանակը առաջ է գնում, մրցույթային ձևաչափերը նույնպես փոխվում են։ Քաղաքականությունը գրեթե նույնն է․ ընտրել լավագույններին և բացահայտել նրանց տաղանդը՝ ճանապարհ հարթելով էլ ավելի լուրջ մրցույթների մասնակցելու և պատշաջ ներկայանալու։
Որքանով է ճիշտ արտիստների մասնակցությունը մրցույթներին։ Արժե լինել մրցույթային թե կոմերցիոն երգիչ։
- Մրցույթային երգիչը կարող է լինել նաև կոմերցիոն, և մենք բազմաթիվ նման փորձեր ունենք, ինչպես նաև կարող է լինել հակառակը, մեկը մյուսին չի խանգարում, քանի որ մեկը մյուսից կախված չէ։ Արտիստների մրցույթներին մասնակցելը ավելի մեծ փորձ է հաղորդում, բեմական և վոկալային ճկունություն է զարգացնում, ինչը միանշանակ հետագայում բերում է իր հաջողակ արդյունքին երգչի կարիերայում։
Քեզ ինչ է տվել մրցույթներում մասնակցությունները։
- Մրցույթներում իմ մասնակցությունը տվել է այն, որ ժամանակին ես ավելի հեշտ եմ սկսել իմ գործունեությունը, քան շատերը, որովհետև ցուցադրելու նյութ ունեի, որ Հայաստանին 11 հաղթանակներ է բերել։ Բացի այդ, մի շարք ծանոթություններ, որոնք շարունակվում են մինչև օրս և իրենց դերն են խաղում այժմյան մրցույթներում իմ որպես ժյուրիի անդամ հանդես գալու գործում։
Մի քանի օր առաջ Եվրատեսիլն էր, և այս տարի եղավ այն, ինչ չեինք կանխատեսում։ Արդար էր, թափանցիկ թե քաղաքականացված։
- Եղավ այն, ինչ ոչ ոք չի կարող կանխատեսել, սակայն նաև չանտեսել։ Եվրատեսիլը թափանցիկ քաղաքականացված մրցույթ է, որում լավ երգ, շոու ներկայացնելուց բացի, պետք է մի շարք երկրների քաղաքական և բարեկամական աջակցությունը։ Բնականաբար, լինում են անվիճելի բացառություններ, ինչպիսին էր 2017-ին Պորտուգալիայի հաղթանակը։ Բացի այդ, մեծ դեր է խաղում փիար կոչվածը, որին պետք է ահրելի գումարներ տրամադրել, առանց <<քցիբության>>։
Ում կուզես տեսնել Եվրատեսիլի բեմում հաջորդ տարի, կամ ում հետ կցանկանայիր աշխատել։
- Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր պատանի, երիտասարդ կատարողներ, որոնք կարող են մի շարք մրցույթներում հանդես գալ։ Սակայն, խնդիրը հնարավորությունների բացակայության մեջ է, իսկ դա կարևոր և ազդեցիկ, և դա ամեն տեղ է այդպես։ Խոսքս նախապատրաստական և ընթացիք աշխատանքների, ինչպես նաև հարիր կեցվածքով ներկայանալու մասին է։ Լավագույնն, ինչպես գեղեցկությունը, միջոցներ է պահանջում։ Ցավոք, սակայն անհերքելի փաստ է։
Լրագրող՝ Էդգար Մադոյան
00:00
00:00
15:55
13:45
13:22
13:09
19:34
19:22
19:05
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
15:55 15.06.25
13:45 15.06.25
13:22 15.06.25
00:00 16.06.25
00:00 16.06.25
19:34 14.06.25
13:09 15.06.25
15:46 14.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03