Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դրական է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր այցը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ այցը կարելի է 2 մասի բաժանել:
«Սպիտակ տանը հանդիպում եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական Ֆիոնա Հիլլի հետ, որի հետ խոսել ենք հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու շուրջ։ ԼՂ հիմնախնդրի հարցով ես կարևորել եմ ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և խաղաղությանն աջակցող երկիր»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգների կողմից պատրաստակամություն կա ՀՀ-ում բարեփոխումներին աջակցելու, մասնավորապես ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին։
Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ հնարավորություն է եղել հանդիպել հայ համայնքի հետ. «Եղել եմ Կալիֆոռնիայում, այնտեղ «Ինովեյթ Արմենիա» միջոցառումն է եղել, որի շրջանակներում հնարավորություն ունեցա քննարկել համայնքի հետ համագործակցությունն ավելի ակտիվացնելու հարցը»։
ԱԽ քարտուղարը նաև վստահեցրեց, որ ԱՄՆ իր այցի արդյունքները շուտով տեսանելի կլինեն:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44