Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Միջոցառմանը ներկա էին ինչպես Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցիչությունների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել զեկույցի մշակման գործընթացում ներգրավված բոլոր փորձագետներին կատարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել զեկույցի շրջանակներում արված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Փոխվարչապետը նշել է, որ զեկույցը հիմք կհանդիսանա հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ռազմավարության մշակման համար: Մհեր Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում նախանշված բարեփոխումների օրակարգն ու տրամաբանությունը եւ ընդգծել, որ դրանց իրականացման հարցում Կառավարությունն ակնկալում է համագործակցել զարգացման գործընկերների հետ՝ կարեւորելով նրանց փորձագիտական ներուժն ու լավագույն փորձը: Վասիլիս Մարագոսը ողջունել է զեկույցի մշակման ընթացքում Հայաստանի Կառավարության հետ ունեցած գերազանց համագործակցությունը ինչպես նաեւ ՍԻԳՄԱ-ի խորհրդատվություններին արձագանքելու պատրաստակամությունը: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ունի այժմ յուրահատուկ հնարավորություն ՍԻԳՄԱ-ի գնահատման արդյունքում արված առաջարկները դիտարկելու քաղաքացիակենտրոն հանրային կառավարման համակարգի ձեւավորման շրջանակներում: ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցությունը ցուցաբերելու ոչ միայն ՍԻԳՄԱ-ի այլեւ ԵՄ այլ ֆինանսական գործիքների միջոցով: Միջոցառման ընթացքում ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են զեկույցի հիմնական վեց բաժինները, Հայաստանի հանրային կառավարման ոլորտում բացահայտված թերություններն ու դրանց շտկման վերաբերյալ խորհրդատվությունները: Հանդիպման ավարտին փոխվարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, հանրային ծառայությանը, Հայաստանում դրանց առանձնահատկություններին եւ ոլորտի ռազմավարության մշակմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01