Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Դավիթ Համբարձումյանի և գործով երեք մեղադրյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.
«Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայր Գոռ Համբարձումյանը մեղադրվում են 2018 թվականին, հեղափոխության օրերին, մասնավորապես՝ 2018թ. ապրիլի 16-ին՝ Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին՝ Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի կազմակերպման մեջ: Գործով մեղադրյալ է ևս 9 անձ:
168.am-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Մասիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Էրեբունու դեպքերի փաստի առթիվ հարուցված գործով, իսկ մյուս գործերով մեղադրանքը դեռևս մնացել է, և ինքը կփորձի նորից ուղարկել դատարան։
«Բայց Էրեբունու մեղադրանքն այն հիմնականն էր, որի պատճառով տեղի ունեցավ Դավիթ Համբարձումյանի դեմոնացումը, համացանցային հարձակումը… Ի վերջո, նույն քննչական մարմինները խոստովանեցին, որ էդտեղ ոչինչ չկար, և և այդ ամենը կեղծ էր»,- հավելեց նա՝ վստահեցնելով, որ արդարացման դատավճիռ կունենան նաև մյուս դրվագներով։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01