Առաջիկա տարիներին հանրապետությունում կլինի ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացի նոր մակարդակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ներկայում ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կանգ է առել, որովհետև հանդես են գալիս բարեփոխումների նոր փաթեթով:
«Հանրակրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել և արդեն գերատեսչություններից համաձայնությունը ստացվել է: Այն ուղարկվել է կառավարություն: Փոփոխություններով նախատեսված են առարկայական չափորոշիչներ, նոր ծրագրեր»,-ասել է Աշոտ Արշականը:
Վերապատրաստումները կիրականացվեն նոր մոտեցումներով, նոր չափանիշներով և նոր բովանդակությամբ: Եվ քանի որ վերապատրաստումների բովանդակությունն ու մոտեցումը փոխվելու է, հետևաբար նախարարությունը նպատակահարմար չի գտնում ներկայում հին ծրագրով վերապատրաստում իրականացնել:
«Նախատեսում ենք կոնկրետ առարկաների գծով բովանդակային փոփոխություն: Բովանդակությունից բացի, փոփոխությունների է ենթարկվելու նաև վերապատրաստումների գործիքակազմը: Նախկինում ուսուցչի փոխարեն նախարարությունն էր որոշում, թե ինչի կարիք նա ունի, թեման հաստատվում էր և վերապատրաստումներն անցկացվում էին: Առաջարկվող փոփոխություններով թեմաները կրկին նախարարությունը կհաստատի, սակայն ուսուցիչը հնարավորություն կունենա իր առաջարկությամբ հադես գալու՝ ասելով, թե կոնկրետ ինքն ինչ վերապատրաստում է ցանկանում անցնել: Այսինքն՝ ուսուցչին են ընդառաջ գնում»,- ասել է Աշոտ Արշակյանը:
Վերապատրաստումներին հաջորդող ատեստավորման փուլում ևս փոփոխություններ են սպասվում: Աշոտ Արշակյանի խոսքով քննարկվում է, որ վերապատրաստման ու ատեստավորման վերջնարդյունքները ինչ-որ ձևով արտահայտվեն ուսուցչի վարձատրության վրա:
«Մենք ունենք ծրագիր, որն արդեն ամբողջական տեսքի է գալիս և առաջիկայում փորձնական կսկսենք գործարկել: Հիմքում ընկած է կամավոր ատեստացիայի սկզբունքը: Գաղափարը հետևյալն է, մենք հայտարարում ենք «իքս» առարկայից ատեստավորում, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է մասնակցել և համապատասխան չափանիշներին բավարարելու դեպքում, նրա աշխատավարձը կարող է մինչև 50 տոկոս բարձրանալ: Սկզբում կամավոր կլինի, հետագայում արդեն տարիների ընթացքում կդառնա պարտադիր»,-ասել է Աշոտ Արշակյանը:
Հարցին թե կարո՞ղ է ատեստավորման այս մոտեցումը խթան լինել, որ ուսուցիչներն իրենց հմտությունները շարունակական զարգացնեն, նախարարության ներկայացուցիչը նշել է, որ միանշանակ այո:
Աշոտ Արշակյանը նշել է, որ իրենք խնդիր են դրել լուրջ աշխատանք տանելու նաև ուսուցիչների պատրաստման գործընթացում: Չափանիշների հետ կապված առաջարկություններ կներկայացվեն մանկավարժական բուհերին:
Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020 թվականն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01