Արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Աննա Վարդապետյանի մասնակցությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող արդարադատության, ազատության և անվտանգության, կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի հանրային քննարկումը:
Այն կազմակերպվել էր ՀՀ ԱՆ, ՀՀ ԱԳՆ, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառուցողական երկխոսության ցանցի անդամ հանդիսացող հակակոռուպցիոն կոալիցիայի, Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի համատեղ ջանքերով:
Փոխնախարար Քոչարյանը բացման խոսքում ողջունել է քննարկման մասնակիցներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարումը հնարավոր է հաջող կյանքի կոչել միայն քաղհասարակության որոշիչ դերակատարմամբ, ինչն ամրագրված է նաև համաձայնագրով:
Քննարկման ընթացքում Վիգեն Քոչարյանը մասնակիցներին տեղեկացրել է Կառավարության՝ մարդու իրավունքների ռազմավարության և գործողությունների 2020-2022 թթ. ծրագրի մշակման և ընդունման անհրաժեշտության մասին, որի ուղղությամբ ակտիվ համագործակցության հորդոր է հնչեցրել: Փոխնախարարն արձանագրել է նաև, որ նման հիմնարար փաստաթղթերի շուրջ աշխատանքներում Արդարադատության նախարարությունը քաղաքացիական հասարակությանը դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ՝ համահեղինակ:
Փոխնախարար Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քաղհասարակության հետ համագործակցության առաջին հրավերի համար և քննարկման մասնակիցներին ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
Այնուհետև, հաջորդել է հարց ու պատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03