Որ փուլում է հակակոռուպցիոն նոր մարմնի ձևավորումը, և արդյոք կա՞ հայեցակարգ․ «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով այսօրվա խորհրդարանական լսումներին նման հարց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանին տվեց իրավագետ Արամ Մամիկոնյանը։
Նա հետաքրքրվեց նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծից, թե ինչ վիճակում է գտնվում այն։
Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը նշեց, որ հակակոռուպցիոն նոր մարմնի մասին չի կարող այս պահին որևէ բովանդակային տեղեկություն տալ, քանի որ հակակոռուպցիոն ռազմավարությունը մշակման փուլում է։
Ինչ վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագծին՝ փոխնախարարն ասաց, որ այն ուղարկվել է միջազգային գործընկերներին, որպեսզի վերջիններս փորձաքննեն և հասկանան, թե որքանով է համապատասխանում այն միջազգային չափանիշներին, որոնց համապատասխան պարտավորությունը ստանձնել է Հայաստանը։
«Վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն, և վերջնական լինելուց հետո այն կդրվի հանրային քննարկման։ Մենք խնդրել ենք մեր գործընկերներին հնարավորինս սեղմ ժամկետում այն ուսումնասիրել, և ունենք մեր գործընկերների պատրաստակամությունն՝ աշխատելու հնարավորինս արագ»,-ասաց Վարդապետյանը։
Փոխնախարարն ընդգծեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նախագիծը չպետք է դիտարկել անցումային արդարադատության շրջանակներում։ «Հայաստանն օրենքն ընդունելու պատրաստակամություն ուներ շատ ավելի վաղ. որպես Վարշավայի կոնվենցիան վավերացրած պետություն՝ ուներ այդ պարտավորությունը ունենալ նման օրենսդրություն և պայքարել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի դեմ։ Սա միջազգային պարտավորություններից բխող ինստիտուցիոնալ գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,-ասաց փոխնախարարը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01