Բրիտանացի պահպանողականները պետք Է մոռանան տարաձայնությունների մասին եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից Թերեզա Մեյի հեռանալուց հետո համատեղ ավարտեն ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին Twitter-ի իր Էջում գրել Է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնարարար եւ թորիների նոր առաջնորդի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Բորիս Ջոնսոնը: «Թերեզա Մեյը հարգանքի արժանի հայտարարություն արեց: Շնորհակալություն ստոիցիզմի (ամրակամություն) համար, որը դուք դրսեւորեցիք, ծառայելով ձեր երկրին եւ Պահպանողական կուսակցությանը: Այժմ եկել Է ժամանակը՝ հասնելու այն բանին, ինչին դուք այնքան հաստատակամորեն կոչ Էիք անում՝ միավորվել եւ իրականացնել Brexit-ը»,-գրել Է Ջոնսոնը: Համանման թվիթներ են հրապարակել Պահպանողական կուսակցության նաեւ այլ ազդեցիկ ներկայացուցիչներ՝ ինչպես Մեյի կողմնակիցների թվից, այնպես Էլ եվրոսկեպտիկների ճամբարից նրա հակառակորդները: Դոմինիկ Ռաաբը, որը Brexit-ի գործերի նախարարի պաշտոնն անցյալ տարվա նոյեմբերին թողել Էր ՄԵյի հետ տարաձայնությունների պատճառով, նրան համարել Է «հայրենասեր եւ Պահպանողական կուսակցության հավատարիմ անդամ»: Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, որը մայիսի 22-ին հրաժարական Էր տվել Brexit-ի վերաբերյալ կառավարության քաղաքականությունը չընդունելու պատճառով, ընդգծել Է, որ Մեյը «հնարավոր ամեն ինչ արեց 2016 թվականի հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու համար եւ «լիակատար նվիրվածություն Էր դրսեւորում իր երկրի նկատմամբ»: Շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար, եվրոսկեպտիկ Մայքլ Գոուվը, որը նաեւ ֆավորիտներից մեկն Է համարվում Պահպանողական կուսակցությունում առաջատարության համար պայքարում, նշել Է, որ Մեյի արարքն «արժանի Է երախտագիտության ու հարգանքի»:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55