ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության իրականացրած հանրահավաքը բնականոն քաղաքական գործընթաց է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սիմոնյանը հայտնեց մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Կարծում եմ, որ Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցությունն ավելի ակտիվ պետք է լինի քաղաքական դաշտում, որովհետև դրա անհրաժեշտությունը կա ու միշտ եղել է: Քաղաքական գործընթաց է, շատ դրական եմ վերաբերում դրան»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ի պատասխան հանրահավաքի կազմակերպիչների կողմից իշխանությանը լրջանալու կոչերին, չի պատրաստվում կուսակցության հասցեին բացասական բան ասել, քանի որ հանրահավաքի մեջ որևէ վատ բան չի տեսել:
«Որևէ բացասական բան չեմ տեսել նրանց արածի մեջ: Նրանք արել են հանրահավաք: Քաղաքական ուժ են, հանրահավաք են անում: Ես ավելի մեծ քննադատություն էի սպասում նրանցից: Ինձ համար անհասկանալի է մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույթներով խոսելը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Մայիսի 23-ին ՀՅԴ-ն Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել էր հանրահավաք, որին մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ու բյուրի անդամները՝ Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01