Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերաբացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՔԿ նախագահի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման պահից շուրջ 5 տարի է քննչական կոմիտեի քննիչները սերտ համագործակցում են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հետ: Ցանկացած հանցագործության բացահայտումը քննիչների, ոստիկանների և փորձագետների արդյունավետ աշխատանքների և համագործակցության հետևանք է: Գործողությունների միասնության, ճիշտ պլանավորված քննչական, օպերատիվ-որոնողական և փորձագիտական գործողությունների համակցված աշխատանքի արդյունքում է հնարավոր բացահայտել հանցագործությունը տաք հետքերով: Դատագենետիկական փորձաքննությունը փորձաքննությունների տեսակների մեջ համեմատաբար երիտասարդ է, սակայն այսօր հնարավոր չէ պատկերացնել մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության բացահայտումն առանց դատագենետիկական փորձաքննության արդյունքի, որն առանցքային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման գործում: Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը միակն է Հայաստանի Հանրապետության տարածքում, որն իրականացնում է ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման փորձաքննություններ: Շնորհիվ դատագենետիկական փորձաքննության արդյունքների՝ բացահայտվել են բազմաթիվ հնչեղ գործեր, օրինակ՝ «Պերմյակովի», «Զինված հանցախմբի», «Ավտոբուսի պայթյունի» և այլն: Սակայն այդ ընթացքում եղել են նաև գործեր, որոնց բացահայտման համար Ձեր հնարավորությունները եղել են սահմանափակ և դա պայմանավորված է եղել անհրաժեշտ նոր սերնդի սարքավորումների բացակայությամբ: Շատ կարևոր է այսօր հանցագործության բացահայտումը տաք հետքերով, մի քանի ժամերի ընթացքում, անհայտ դիակների նույնականացումը ոսկրերով, ԴՆԹ խառնուրդների նույնականացումը, ԴՆԹ որոնողական բազայի ստեղծումը: Ուրախ եմ կենտրոնի վերազինման համար և վստահ եմ, որ այսուհետ մենք կունենանք դատագենետիկական փորձաքննությունների նոր որակ: Շնորհավորում եմ ձեզ՝ բաժնի վերաբացման կապակցությամբ, ցանկանում բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ փորձագիտական ոլորտում:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55