Այսօր բացվել են «Նոր աղբավայրի նախագծում և կառուցում, առկա հին աղբավայրերի փակում և առկա ու նոր աղբավայրերի շահագործում» մրցույթի փաթեթները:
Նախքան փաթեթների բացումը հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հույս է հայտնել, որ մրցույթի վերջնարդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը և Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայր:
Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 50 ընկերություն: Սահմանված ժամկետում ներկայացվել է մրցութային 7 փաթեթ, այդ թվում՝ 3 այլընտրանքային առաջարկներով: Մրցույթի այս՝ առաջին փուլում կիրականացվի որակական և տեխնիկական գնահատում, որը կարող է տևել 6 ամսից մինչև 1 տարի: Մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ կներկայացնեն գնային առաջարկներ, և ամենացածր գին առաջարկած մասնակիցն էլ կճանաչվի հաղթող:
Ընտրված կազմակերպությունը նախատեսված շինարարական աշխատանքների ավարտից հետո կստանձնի նաև նոր աղբավայրի շահագործումը` 5 տարի ժամկետով:
Կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Նույն չափորոշիչներին համապատասխան կփակվեն Նուբարաշենում և Աջափնյակում գործող աղբավայրի տարածքները: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան տարողությունների կառուցում: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենասարքավորումներով: Կկառուցվեն նաև աղբավայրի պատշաճ մուտք, սպասարկման վարչական շենք, թափոնների, հոսքաջրերի ու վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ:
Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրման եղանակով ստանալ այլընտրանքային էներգիա:
Ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), վարկային, Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմադրամի դրամաշնորհային միջոցներով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01