ՀՀ ՊՆ զինված ուժերի իրային ծառայությունում իրականացվել են մի շարք փոփոխություններ և նորամուծություններ՝ նոր տեսակի շապիկներ, կիսավարտիքներ, ձեռքի օճառներ և այլն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ն լրագրողների համար կազմակերպել էր պրես տուր, որի ժամանակ ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ-ում շահագործվող համազգեստը, հանդերձանքը, հիգիենիկ պարագաներն ու տեխնիկական միջոցները:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը սկզբում ներկայացրեց հայկական արտադրության պարագաներն ու հանդերձանքը:
«2019 թվականից սկսած նախկին ձեռքի օճառները փոխարինել ենք այլ որակի օճառներով, որոնք 3 տիպի են՝ ելակի, կիտրոնի և շուտով նաև յասամանի բույրով: Հայաստանում արդեն իսկ արտադրվում են տափաշշերը, ճաշամանները, շապիկները, կիսավարտիքներն ու անկողնային պարագաները»,- ասաց Պապյանը և հավելեց, որ տեղական են նաև հողաթափերն ու ճտքավոր կոշիկները: Վերջիններն այս պահին արտադրվում են 2 տեսակի և դեռևս գտնվում են զորային փորձարկման փուլում:
Գնդապետը շեշտեց, որ նախկինում ճտքավոր կոշիկների տակացուն ամրացվում էր մեխերով, իսկ այժմ մի տեսակն ամրացվում է բարձր ճնշման սոսնձման եղանակով, իսկ մյուսը՝ ձուլման: Այս պահին տարբեր զորամասերում, տարբեր բնակլիմայական պայմաններում դրանք փորձարկվում են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում պարզել ճտքավոր կոշիկների թերություններն ու առավելությունները:
«Զինծառայողներին ապահովում ենք նաև կոշկեղենի լրացուցիչ ներդիրներով՝ ձմեռային և ամառային սեզոնների համար, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավորություն ունենան փոխելու: Եթե զինծառայողն ունենա ոտնաթաթի խնդիր, ապա ներդիրները բավականին հարմարավետ կդարձնեն նրա քայլքը: Մաշվելուց հետո տրվում են լրացուցիչ ներդիրներ»,- ասաց Պապյանը:
Լրագրողներին ներկայացվեցին նաև զորանոցային հողաթափերը, որոնք բավականին ամուր էին և թեթև: ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետն ընդգծեց, որ դրանք նոր չեն, ուղղակի զինծառայողների հարմարավետության համար դիզայնն է մի փոքր փոփոխված: Նախատեսված են երեկոյան ժամերի, ինչպես նաև լոգարան գնալու համար:

«Զինծառայողներին տրամադրվում է նաև 3 տիպի գուլպա՝ բամբակյա, կիսաբրդյա և բարձրլեռնային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելու համար: Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել 2 տեսակի գուլպա, սակայն ավելի բարձր որակի՝ բամբակի և նեյլոնի բաղադրությամբ՝ կիսաբրդյա և բամբակյա»,- նշեց գնդապետը, և անդրադառնալով ներքնազգեստին, ասաց, որ շապիկները նոր են և բաղկացած են 65 տոկոս բամբակից, 35 պոլիեսթերից, որպեսզի երանգը չփոխվի: Բացի այդ, շոգ եղանակային պայմաններում զինծառայողները մարտական հենակետերում արդեն կարող են անմիջապես շապիկի վրայից կրել իրենց զրահաբաճկոններն ու իրականացնել մարտական հերթապահություն: Կիսավարտիքները նույնպես նոր են, որոնք 95 տոկոսով բամբակյա են և 5 տոկոսով լայկրայից:
Նորություններից և հայկական արտադրությունից Պապյանը ներկայացրեց նաև տափաշշերը, որոնք պատրաստված են սննդային պլաստմասայից: Դրանք դեռևս օգտագործման մեջ չեն դրվել՝ 2 տարի անց դուրս կգրվեն և կտրամադրվեն զինծառայողներին:
«Հայաստանում արտադրվում են նաև ալյումինե ճաշամաններ, որոնք ներսից պատված են վազելինով, շատ նման են ռուսական ճաշամաններին, սակայն մենք նախապատվությունը տալիս ենք տեղական արտադրությանը»,- շեշտեց ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետը:
Անկողնային պարագաները նույնպես արտադրվում են ՀՀ-ում, ինչպես նաև սրբիչներն ու քնապարկերը:
«Քնապարկերը, որոնց մեջ սպունգ է՝ նախատեսված են միայն մարտական հենակետերում ժամանակավոր կացարանները կահավորելու համար: Սինդիպոնե բարձերն ու բամբակյա ներքնակներն էլ նախատեսված են ստացիոնար պայմաններում ծառայող անձնակազմի քնելու համար»,- ասաց գնդապետը:
Փոփոխության չեն ենթարկվել ձմեռային համազգեստն ու գլխարկները:

Անդրադառնալով ներկրվող իրերին՝ Պապյանն ասաց, որ դրանք դեռևս բանակային «վալենկաներն» են, ուսապարկերը, գոտիներն ու ոչխարի մորթիով բաճկոնները:
«Բարձ լեռնային պայմաններում տրվում են բանակային «վալենկաներ», որոնք նախկինում եղել են առանց տակացուների: Այժմ ձուլման մեթոդով տակացուներ են ամրացվում, որոնք ռետինից են և բավականին դիմացկուն: Ձյան և ցեխային պայմաններում դրանցով հնարավոր կլինի աշխատել, չեն մաշվի: Բարձ լեռնային պայմաններում զինծառայողներին հատկացվում են նաև ոչխարի մորթիով բաճկոններ, որոնցով հնարավոր կլինի դիմանալ անգամ 50 աստիճան ցրտին»,- նշեց ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետը և ավելացրեց, որ ուսապարկերն արդեն դարձել են գունաքողարկված՝ դաշտային համազգեստի գույներով:

Շատ աշխատանքներ են տարվել համազգեստի կտորի որակի վրա, տեխնիկական բնութագիրն ավելի է խստացվել, ռեակտիվ եղանակով է (լազերով) ներկվում, ինչն էլ նպաստում է ավելի ուշ գունաթափվելուն: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին դաշտային համազգեստը և ճտքավոր կոշիկները տրվում են 6 ամիս կրման ժամկետով, իսկ մարտական հերթապահություն չիրականացնող զորամասի զինծառայողներին 8 ամիս: Ներքնաշորերը տրվում են 2 ձմեռային սեզոնի համար՝ մոտ 8 ամսվա:
Լիլիթ Դեմուրյան
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01