Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում մայիսի 13-17-ը Երևանում իրականացված դիագնոստիկ առաքելության ընթացքում ՀՄԿ փորձագետներ՝ ԱՄՆ մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Դեվիդ Քինգը և Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսն այցելել են Պետական եկամուտների կոմիտե: Վերջիններս տեղում ծանոթացել են առևտրի դյուրացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ուղղված ՊԵԿ-ի ծրագրերին: Փորձագետներին են ներկայացվել նաև կոմիտեի տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման սկզբունքները, ինչպես նաև՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սերվերային կենտրոնն ու ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան պորտալում գործող համակարգերը: «Մերկատոր» ծրագիրն ուղղված է Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը, իսկ դիագնոստիկ առաքելության արդյունքում կուղենշվեն այդ ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: ՀՄԿ փորձագետները տպավորվել են վերջին 10 տարվա ընթացքում ՊԵԿ-ում տեղի ունեցած առաջընթացից: «Առևտրի դյուրացման համաձայնագրի բազմաթիվ պահանջներ արդեն կատարվել են, ինչը զարմացրել է մեզ: Բիզնես հանրության հետ առավել թափանցիկ աշխատելու համար կարևորվում է սահմանային մյուս գործընկերների ներգրավվածությունը, ինչը Հայաստանին կրկին հաջողվել է: Կարծում ենք, որ ուսումնասիրությունների արդյունքում մեր առաջարկությունները հիմք կհանդիսանան անհրաժեշտ գործընթացների ներդրմանը՝ նպաստելով ՀՀ-ում առևտրի դյուրացմանը»,-նշել է Նիդերլանդների մաքսային ծառայության «Մերկատոր» ծրագրի խորհրդատու Պիտեր Վիլեմսը:ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով փորձագետների առաջարկությունները դառնալու են 5-10 տարիների համար ՊԵԿ ռազմավարության անբաժանելի մասը: «Շատ ոգևորված ենք, որ Առևտրի դյուրացման համաձայնագրի գրեթե բոլոր կետերի մասով գործողություններ են արվել, մասնավորպես՝ ռիսկերի կառավարման, էլեկտրոնային համակարգերի, մեկ կանգառ մեկ պատուհանի, միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղություններով: Խնդրել ենք փորձագետներին առավել մանրամասն վերլուծել ՊԵԿ-ի և ՀՀ այլ գերատեսչությունների համագործակցությունը, որպեսզի առևտրի դյուրացման և ԱՏԳ բարելավմանն ուղղված Հայաստանի կառավարության քայլերն առավել արդյունավետ ընթացք ունենան»,- նշել է Մ. Փաշայանը: Ի դեպ, ծրագրի շրջանակում կցուցաբերվի տեխնիկական աջակցություն, կիրականցվեն համաձայնագրով նախատեսված բարեփոխումներ: Նախատեսվում է կրճատել սահմանին մաքսային ձևակերպումների ժամանակահատվածն և ծախսերը, արդյունավետ համագործակցություն հաստատել Պետական եկամուտների կոմիտեի, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և դոնոր կազմակերպությունների միջև: Ուսումնասիրվելու են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության գործիքները, նախաձեռնությունները, չափանիշներն ու միջազգային լավագույն փորձը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01