Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ իշխանափոխությունից հետո երկրում ոչինչ չի փոխվել: Նա Tert.am-ի հետ զրույցում, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքում եղած զարգացումները, խոսելով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հրավիրած հանրահավաքի և այնտեղ հնչած անհանգստությունների մասին, նշեց, որ մասնավորեպես իրեն անհանգստացում է, որ երկրում տնտեսության զարգացում դեռևս չկա և մտահոգված է Արցախի անվտանգությամբ:
«Այն, որ Դաշնակցություն է այդ մասին խոսում, ես հասկանում եմ: Դաշնակցությունը հզոր ուժ է, ռեգեներացիայի հնարավորություն միշտ ունեցող ուժ է, և հիմա քաղաքական այդ ուժը փորձում է նորից գեներացնել իր ուժերը,- ասաց նա՝ նկատելով, որ այս պահին Դաշնակցությունն անում է ընդդիմության իր դերը,- պետք է քննադատի, բայց կարծում եմ՝ դրա հետ մեկտեղ պետք է առաջարկներ էլ անի, որովհետև ամենահեշտ բանն է՝ լինել ընդդիմություն և քննադատել և չառաջարկել այլընտրանքային ծրագրեր»:
Անդրադառնալով այսօրվա իշխանություններին, խոսելով նրա մասին, թե արդյոք այսօր նրանք ընդունում են իրենց ուղղված քննադատությունները և հետևություններ անում՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նրանց մեջ եղած ավելի փորձառուները լսում են, իսկ երիտասարդաները քննադատության սովոր չեն, միանգամից ընդդիմանում են:
«Երիտասարդները, որոնք քաղաքական դպրոց չեն անցել, սովոր չեն, որ իշխանությանը պետք է քննադատեն: Դա անփորձությունից է գալիս. Մի մասը ժամանակի ընթացքում կսովորի, մի մասը՝ այդպես էլ չի սովորի»,- ասաց նա:
Խոսելով այսօրվա իշխանությունների կատարած փոփոխությունների մասին՝ Կարեն Քոչարյանը մատնանշեց, որ առաջինը փոխվել է մարդկանց մտածելակերպը՝ թե՛ իշխանությունում, թե պարզապես հաարակության մեջ:
«Այսօր հասարակության մեջ քննադատելի է կաշառք վերցնելը: Ես չեմ ասում, որ չեն վերցնում: Դա մարդկության պես հին է, բայց համակարգային կոռուպցիա չկա, և այն այսօր դատապարտելի է հասարակության կողմից»,- ասաց նա:
Նա նորից ներկայացրեց իր մտահագությունների այսօրվա իշխանությունների կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ, որն առնչվում է տնտեսության ոլորտի զարգացանը, որտեղ չկան համակարգային փոփոխություններ և Արցախյան հիմնախնդրի լուծմանը:
«Պետք է գնալ միացման: Պետք է մի կողմ դնել քաղաքական մոտեցումները, և անգամ եթե գիտես, որ օրինակ, Արցախում հակահեղափոխության փորձեր են անում, պետք է քո բարձր դիրքից հանդես գաս»,- ասաց նա:
Վարչապետի կողմից Արցախում դավադիրներ փնտրելն էլ կարող է խնդիրներ առաջացնել երկու հայկական պետությունների հարաբերություններում, Արցախի անվտանգության համար:
«Հասկանալով, որ դա նման հետևանքներ կարող է առաջացնել, բոլորը հետ քաշվեցին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե ինչպիսին է լինելու ներքաղաքական դաշտը Հայաստանում, ինչ միտումներ կան՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նորմալ է, որ այսօր հասարակությունն առավել շատ հեղափոխությունից հետո իշխանություններին է համակրում, քան ընդդիմությանը:
«Դա նորմալ իրավիճակ է հետհեղափոխական Հայաստանի համար: Հետո ամեն ինչ իր տեղը կընկնի: Ընդդիմության դերի բարձրացումը մի քանի բանից է կախված լինելու՝ թե՛ գործիչների առանցք ունենալուց, թե՛ նրանց խարիզմատիկ լինելուց, թե՛ հասարակության մեջ աշխատանք անելու կարողությունից: Բայց քանի դեռ Հանրապետական կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերը քննադատում են Նիկոլ Փաշինյանին, վերջինիս վարկանիշը բարձր է լինելու, որովհետև յուրաքանչյուրը կարող է քննադատել Նիկոլ Փաշինյանին, բացի իրենցից: Նրանք չեն կարող լինել ընդդիմություն: Գոնե մոտակա տարիներին նրանք կլինեն մարգինալ: Նոր ձևավորվող ուժերը կարող են ձևավորել ընդդիմությունը,- ասաց նա:
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
12:24 23.10.25
10:03 23.10.25
11:48 23.10.25
10:45 23.10.25
12:03 23.10.25
12:22 23.10.25
10:23 23.10.25
13:42 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02