Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ դժվար թե Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի: Նա, Tert.am-ի հետ զրույցում, ներկայացնելով իր վերլուծությունը վերջին շրջանում ԱՄՆ-Իրան լարվածության վերաբերյալ, նշեց, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ողջ Մերձավորարևելյան տարածաշրջանի համար:
«Իրանն այդ տարածաշրջանի հզորագույն պետություններից է: Միացյալ Նահանգներն էլ գերտերություն է: Նրանք կխուսափեն պատերազմից: Հնարավոր է՝ լոկալ միջադեպեր գրանցվեն»,- ասաց նա՝ նկատելով, որ զինուժի կենտրոնացումը տարածաշրջանում արդեն այդ վտանգը պարունակում է:
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հիմա Իրանն ու ԱՄՆ-ն արբանյակների մակարդակով բախման մեջ են՝ հիմնականում Մերձավոր Արևելքում: «Պետք է նշել, որ շատ դեպքերում Միացյալ Նահանգները պատերազմում է իր դաշնակիցների միջոցով: Այս դեպքում խոսքը Սաուդյան Արաբիայի և Իսրայելի մասին է: Հետևաբար, խնդիրը բարդանում է: Դրա համար կարծում եմ, որ հիմա լայնամասշտաբ պատերազմի մասին խոսելը չափազանց շուտ է, և դրա հավանականությունը փոքր է»,- ասաց նա:
Իրանագետը նաև նկատեց, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տարվող գործընթացը տիպաբանորեն նման է Հյուսիսային Կորեայի հետ տարվող գործընթացին, որի վերջնարդյունքը կողմերի հանդիպումն ու բանակցությունն էր:
«Բայց չեմ կարծում, որ իրանցիները հիմա տրամադրված լինեն բանակցելու Միացյալ Նահանգների հետ: Իրանցիների պահանջը շատ բնական է: Նրանք Միացյալ Նահանգներին կոչ են անում վերադառնալ Միջուկային համաձայնագրի շրջանակներ, համաձայնագրի, որը միջազգայնորեն ընդունված փաստաթուղթ է, և որը միակողմանիորեն խախտել է Միացյալ Նահանգները: Հետևաբար, երկկողմ բանակցությունները թեև չպետք է բացառել, բայց դրանց հավանականությունն էլ չափազանց փոքր է»,- ասաց նա:
Հիմա, ըստ Վարդան Ոսկանյանի, Իրանի քաղաքական տրամաբանությունը հետևյալն է. սպասել ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրություններին, իսկ այս ընթացքում դիմանալ լարմանը:
«Թրամփի ադիմինիստրացիայի պահանջներն Իրանի համար անընդունելի են: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների դիքորոշումը միտված է մեկ հիմնական խնդրի՝ Իրանի ներսում իշխանության փոփոխության: Դրան հասնելը, կյանքը ցույց է տալիս, որ անհնար է: Նրանց երկրորդ ցանկությունը Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցության սահմանափակումն է, դուրս մղումը Սիրիայից և այլ վայրերից, որտեղ նա ունի հզոր և շատ դեպքերում նաև կայունացնող դեր»,- ասաց նա:
Իրանագետը քիչ հավանական համարեց, որ Եվրամիությունը կփորձի ազդել Իրան-ԱՄՆ լարվածության վրա, կողմերին հետ կբերի միջուկային համաձայնագրի կատարմանը: Նկատեց, որ հիմա այնտեղ առավել շատ կենտրոնացած են իրենց ներքին խնդիրների վրա:
«Այստեղ կան այլ խաղացողներ ևս, ինչպես օրինակ, Ռուսաստանն է: Հաշվի առնելով վերջին հանդիպումները (նկատի ունի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ արտգործնախարար Սերգոյ Լավրովին հանդիպումը)՝ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները բանակցում է Ռուսաստանի հետ նաև Իրանի հարցով: Ցավոք, տեղեկատվությունը շատ սակավ է, չենք կարող ասել՝ ի՞նչ համաձայնության են եկել, կամ արդյոք եկել են, թե՝ ոչ»,- ասաց նա:
Վարդան Ոսկանյանը համաձայնեց՝ Իրանի շուրջ զարգացումները կարող են ազդել կամ արդեն ազդում են Հայաստանի վրա: «Լարվածության մեծացումը չի բխում մեր շահերից՝ հատկապես երբ հաշվի ենք առնում, որ Միացյալ Նահանգների հետ էլ մենք ունենք ռազմավարական հարաբերություններ: Բայց պետք է նաև հաշվի առնել, որ ցանկացած բարդ իրավիճակ բացում է նոր հնարավորություն, և կարծում եմ՝ մենք պետք է օգտվենք նաև այս առիթից»,- ասաց նա:
Նրա դիտարմամբ՝ եթե Իրանը տնտեսական խնդիրների առջև է կանգնում, ապա դրա հետևանքով մեզ համար առաջանում են և՛ ռիսկեր, և՛ բացվում են նոր հնարավորություններ: «Հայաստանի արժեքը Իրանի համար հիմա բարձրացել է, և մենք հիմա կարող ենք նրա համար լինել դեպի հյուսիս ելքի լավագույն դռներից մեկը՝ բարձրացնելով և՛ մեր աշխարհաքաղաքական դիրքը, և՛ քաղելով տնտեսական օգուտներ: Բայց ցավոք, մենք էլ հիմա մատնված ենք ներքաղաքական քաշքշուկներին, և՛ թե մեր հասարակության, թե՛ որոշում կայացնողների ուշադրությունը կենտրոնացած է ներքաղաքական խնդիրների վրա: Այնինչ տարածաշրջանում իրավիճակը պահանջում է չափազանց լուրջ և ակտիվ մոտեցումներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր պետության ապագան այս տարածաշրջանում, այն ապագան, որը պետք է լինի հզոր և ամուր տնտեսությամբ և քաղաքական հարթության մեջ ավելի ուժեղ դիրքերով»,- ասաց նա:
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
12:24 23.10.25
12:03 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
10:03 23.10.25
10:23 23.10.25
12:22 23.10.25
11:34 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02