Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինվորականների կողմից հեղաշրջման անհաջող փորձից հետո ազգային համախմբվածությունը, միասնականությունը և ուժը ցուցադրելու նպատակով Ստամբուլում զանգվածային հանրահավաք է կազմակերպել, որին ժամանել է ուղղաթիռով կնոջ՝ Էմինե Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ հանրահավաաքն անց է կացվում Ստամբուլի պատմական թերակղզում գտնվող Յենիկապի մարզահրապարակում։ Ըստ աղբյուրի տվյալների՝ Էրդողանի աջակիցների գիշերային ցույցերը տևելու են երեք շաբաթ, և դրանց ընթացքում Թուրքիայի դրոշով փաթաթված ցուցարարները երթեր և հանրահավաքներ են անելու ողջ քաղաքում։
Աղբյուրը մանրամասնում է, որ հանրահավաքների մասնակիցներն իրենց հետ բերում են «Դու Աստծո պարգև ես, Էրդողան», «Հրամայիր մեզ մեռնել, և մենք կանենք դա» և նման գրություններով պաստառներ ու վահանակներ։
«Մենք եկել ենք, որպեսզի ցույց տանք՝ դրոշները չեն իջեցվի, աղոթքի կոչը չի լռեցվի, և մեր երկիրը չի պառակտվի։ Այս ամենը դուրս է քաղաքականությունից․սա կամ մեր ազատությունն է, կամ մահը»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկն, ով արարողությանը մասնակցելու նպատակով Սև Ծովի մոտ գտնվող Օրդու քաղաքից հասել է Ստամբուլ։
Ինչպես նշում է Hurriyet-ը՝ Էրդողանը ամբոխին հայտնել է, որ հանրահավաքը հսկայական էկրաններով ուղիղ հեռարձակվելու է տարբեր ալիքներով։
Աղբյուրը մանրամասնում է, որ Թուրքիայի Ազգային շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելին հանրահավաքին մասնակցելու իր պատրաստակամության մասին հայտնել է իր Twitter-ում, և Էրդողանը նրա գրառումը տեղադրել է իր էջում։
tert.am
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55