«Ինչքան էլ ոստիկանական կեցվածքից փորձեցինք անցնել կառուցողական համագործակցողի կեցվածքի, կարծես այս վերջին շաբաթվա զարգացումները մեզ բերում են ոստիկանական կեցվածքի, բայց եթե եկել ենք՝ պետք է հստակ լուծում տանք խնդիրին»: Այս մասին նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը՝ «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցով ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստին անդրադառնալով դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության վերաբերյալ իր հայտարարությանը:
Նշենք, որ Գոգյանը օրերս հայտարարել էր, որ Ալեքսանդր Ազարյանը 160 էջանոց իր ատենախոսության առնվազն 17 էջը արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու ատենախոսությունից, ընդ որում, ատենախոսության ղեկավարը երկուսի դեպքում էլ նույն մարդն է եղել:
Սմբատ Գոգյանը նշեց, որ միանշանակ գիտությունն ու քաղաքականությունն իրարից պետք է ամբողջությամբ տարանջատված լինի:
«Պետք է գիտականը քաղաքականի հետ չասոցացվի: Նախկինում ասոցացվել է և պոկելու դեպքում էլ առաջանալու են հակազդեցություններ, մեղադրանքներ»,-ասաց նա և նշեց, որ այս շաբաթվա ընթացքում երկու մեղադրանքներ է ստացել՝ առաջինն այն, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացնում նախկին համակարգի ներկայացուցչի դեմ:
«Իսկ մյուսում այժմյան նախարարության աշխատող ինձ մեղադրում է, որ ինքնահաստատվում եմ նրա ատենախոսությունը մերժելու համար: Եկեք հասկանանք, ինչ էլ լինի՝ աղմուկը շատ է լինելու այս պրոցեսի շուրջ, մենք պետք է էմոցիաներից զուրկ կարողանանք ճիշտը գտնել»,-ասաց նա:
Գոգյանը նշեց, որ բարձրաձայնել է տարբեր բնագավառներում արտագրությունների դեպքերի մասին, միշտ նշել է, որ օրինակ ռոմանագերմանական լեզուներում ատենախոսությունը գրվում է հայերեն, իսկ բուհերից ոչ մի արձագանք չեն տվել:
«Ամեն դեպքում անելու եմ ամեն ինչ, որ քամենք, իսկ ԲՈԿ-ը ամրագրի իր իրավունքները, և հստակ կարողանանք գործել»,-ասաց նա:
Սմբատ Գոգյանն անդրադարձավ դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքին, և նախապատմությունը ներկայացրեց, որ ատենախոսության հարցով մի քաղաքացի եկել է ԲՈԿ անցած տարվա օգոստոս կամ սեպտեմբերի ամիսներին և ասել, որ նա գիտի՝ այդ ատենախոսությունն արտագրված է ինչ-որ մեկից: «Տեղում նայեց, տեսավ, որ իսկապես արտագրություն կար, մեզանից տեղեկանք ուզեց, մենք չտվեցինք: Ասացինք, որ ոչ օֆիցիալ տեղեկություններ են»,-պատմեց Գոգյանը՝ հավելելով, որ դրանից հետո հարցում է եկել կայքերից մեկից (որին հավանաբար այդ քաղաքացին էր դիմել), և իրենք էլ պատասխանել են, որ իրականում համընկնումներ կան: Ինֆորմացիան այնպես չէ, որ ԲՈԿ-ը միտումնավոր դուրս է տվել»,-ասաց նա:
ԲՈԿ նախագահը նշեց, որ ինչքան էլ զարմանալի է, բայց գիտականների մեջ բոլորը գիտեն՝ ով ով է, ով ում ատենախոսություն է գրել, ինչ է գրել. «Ուղղակի այդ ամենն ապացուցելի չէ: Նույնիսկ գիտեմ՝ նախկինում ում ատենախոսությունն ով է գրել, ոնց է գրել, ինչի դիմաց, բայց այդ ամեն ինչը չեն բարձրաձայնվել: Միշտ ասուլիսները սկսել են, հարցնելով՝ ի՞նչ եք անելու Տարոն Մարգարյանի ատենախոսության հետ: Եթե ես ցանկանայի քաղաքականացնել պրոցեսը, դրանից լավ առիթ չկար ամեն ինչ քաղաքականացնելու»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01