Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ երկրի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատ) արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով: Այդ մասին մայիսի 27-ին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը:
«Նախագահը չի արձակի Ազգային ժողովը,- նշել է նա:-Ընտրությունների արդյունքները դա անել չեն պարտավորեցնում»: Նդիայը նշել է, որ «երկրում չկա քաղաքական ճգնաժամ»: Ընտրությունները, որոնք ցուցադրում են ընտրողների ակտիվության աճը, նախագահ Մակրոնի պարտությունը չեն»,- ընդգծել է պետքարտուղարը:
Նդիայն ընդունել է, որ «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը մեկ տոկոսով պակաս ձայն է ստացել ընտրություններում, քան Մարին լե Պենի «Ազգային միավորումը», սակայն կուսակցությունները նույն քանակությամբ՝ 23-ական մանդատ կունենան Եվրոպական խորհրդարանում:Հանրապետության ՆԳ նախարարության տարածած տվյալների համաձայն, «Ազգային միավորումը» ձայների 23,31 տոկոս արդյունքով զբաղեցնում է առաջին տեղը, նրան հաջորդում է «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը՝ ձայների 22,41 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել է ձախ արմատական «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 13,47 տոկոսով:
Չորրորդ տեղը բաժին է հասել «Հանրապետականներին», որոնք հավաքել են 8,48 տոկոս: Ժան-Լյուկ Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիան» ձայների 6,31 տոկոսով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, Սոցիալիստական կուսակցությանը բաժին է հասել վեցերորդ տեղը. նա ստացել է 6,19 տոկոս:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգ տոկոսի շեմը և զրկվել են Եվրախորհրդարանում մանդատների հավակնելու հնարավորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55