Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում շարունակում է պահպանվել բարձր մակարդակ: Երևանում մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև հակասություններ չկան:
«Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, ապա ասեմ՝ այն երեք տարիները, որ ես այստեղ աշխատում եմ, ցույց են տալիս, որ աճն ակնհայտ է: Մասնավորապես, 2017 թվականին, առևտրաշրջանառությունն ավելացել է 2.5 մլն դոլարով, որը մոտ 28 տոկոս է, 2018 թվականին, աճը կազմել է 50- 52 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը: Նա նշեց, որ եթե երկու երկրների բիզնեսի փոխադարձ հետաքրքրությունները դրվեն համակարգված հիմքի վրա, ապա լուրջ արդյունքներ կլինեն: Դեսպանը նկատեց, որ հայկական ապրանքների արտահանումը Ղազախստան աճում է: Առաջին տեղում գինու, կոնյակի արտահանումն է, որը 2016 թվականին կազմում էր 22 տոկոս, իսկ վերջին տվյալներով հասել է 38-ի: Երկրորդ տեղում թանկարժեք զարդերն են, որով միշտ առանձնացել են հայ վարպետները:
Ղազախական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շուկայով: Դեսպանի խոսքով, բացի այն, որ մի շարք ոլորտներում ղազախական ընկերությունները ներկայացված են, այժմ, հետաքրքրություն է նկատվում ապրանքների վերամշակման, ինչպես նաև նավթամթերքի վաճառքի ուղղությամբ՝ բենզին, յուղեր և այլն:
«Փաստն այն է, որ բանակցությունները ոչ միայն ընթանում են, այլև նախապատրաստվում է պայմանագրային լավ բազա, ինչն, ի դեպ, ավարտման փուլին է մոտենում»,-ասաց դեսպանը:
Թիմուր Ուրազաևը նկատեց, որ Ղազախստանը հետաքրքրված է ՏՏ ոլորտում Հայաստանի փորձով: Նա առանձնացրեց Թումո կենտրոնի փորձը:
«Ակնկալում ենք, որ նման կենտրոն կբացվի նաև Ղազախստանում: Մենք հետաքրքրված ենք նաև կրթական այլ ծրագրերով՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների հետ: Ղազախական գործընկերները ներկայում քննարկումներ են անցկացնում համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Թիմուր Ուրազաևը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01