ARM | RUS |

«Հայաստանում պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, բայց դրանք չպետք է ուղղված լինեն դատարաններն իշխանության կամակատար դարձնելուն». Էլինար Վարդանյան.168.am

28.05.19 | 09:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում սպառված համարեց դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը և ընդգծեց դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Նա անդրադարձավ վեթինգին և անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը։

Թեման շարունակվեց ԱԺ-ում հրավիրած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների ժամանակ, որտեղ նաև մի քանի միջազգային փորձագետներ հանդես եկան զեկույցներով։ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ անցումային արդարդատության ներդրման խնդիրներին, այդ թեմայով կազմակերպված ԱԺ լսումներին և դատաիրավական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների իր տեսլականին։

– Տիկի՛ն Վարդանյան, անցումային արդարադատության մասին ԱԺ քննարկումներին հետևե՞լ եք։ Փորձագետ Ռուբեն Կարանզայի դիտարկումներն ինչպե՞ս կգնահատեք։

– Իմ կարծիքով՝ դրանք միայն խորացրին կասկածները և մտահոգությունները և ոչ մի հարցի պատասխան չտվեցին։ Չկար որևէ հստակ հայեցակարգ, հստակ ծրագիր, որի վերաբերյալ առարկայական քննարկում կընթանար: Տպավորություն էր, որ լսումները կազմակերպվել էին, որպեսզի համոզեին, թե որքան լավ բան է անցումային արդարադատությունը: Հրավիրված փորձագետը չհիմնավորեց, թե որքանո՞վ է իրավիճակը Հայաստանում նման այն երկրների իրավիճակին, որոնցում ինքն ուսումնասիրություն է կատարել, կամ արդյո՞ք Հայաստանի ներկա իրավիճակի մասին ինքը զեկույց ներկայացնելու է, և կամ Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու վերաբերյալ ռեկոմենդացիաներից առաջ ուսումնասիրություններ իրականացվել են կամ իրականացվելու են։ Այդպես էլ պարզ չդարձավ, թե. ի վերջո, ինչ մոդել է քննարկվում: Սա շատ արհեստական միջոցառման տպավորություն էր թողնում։

– Ըստ Ձեզ՝ անցումային արդարադատության անհրաժեշտությունը կա՞ Հայաստանում։

– Ես կարծում եմ, որ մենք դատաիրավական համակարգի բարեփոխման կարիք ունենք: Մենք արդեն իսկ պետք է ունենայինք համակարգի ռեֆորմների հայեցակարգ, ռազմավարություն: Եվ դատաիրավական համակարգ ասելով՝ պետք է հասկանանք ոչ միայն դատարանները, այլև նախաքննական մարմինները, Դատախազությունը: Այն, որ այսօր այս մարմինները շարունակում են մնալ իշխանությունների կամակատար, ամենևին չի նշանակում, որ բարեփոխման կարիք չունեն, և, որ մնացած գործերով վայելում են հասարակության վստահությունը: Անցումային արդարադատությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան լուծելու է: Անցումային արդարադատությունը նպատակ ունի հասարակության մեջ արդարություն և հաշտություն հաստատել, ինչպես նաև վերականգնել սոցիալական վստահությունը: Իսկ դա նշանակում է, որ այն պետք է բավարարի հասարակության տարբեր շերտերի սպասումները: Սպասումների չիրականացման դեպքում հասարակության մոտ նոր լարվածության, նոր թշնամանքի ալիք է սկսվելու:

– Ձեզ համար հասկանալի՞ են իշխանությունների դիրքորոշումներն անցումային արդարադատության ներդրման և վեթինգի անհրաժեշտության մասին։

– Տպավորություն է, որ ոչ ոք չի պատկերացնում՝ խոսքն ինչի մասին է, 100 տոկոսանոց անպատրաստվածություն կա, և աղմուկը շատ ավելի շատ է, քան բուն գործը։ Կարծում եմ՝ շատերի համար անցումային արդարադատության մոդելի վերաբերյալ հստակ պատկերացում չկա, քանի որ ներկայացվող նպատակները և դրանց հասնելու ճանապարհներն այդպես էլ հստակ չեն ուրվագծվում և առարկայական քննարկման առարկա չեն դառնում: Ինչ վերաբերում է վեթինգին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Այն, որ Հայաստանում իրապես պետք են դատաիրավական համակարգի բարեփոխումներ, անվիճելի է: Բայց փոփոխությունները չպետք է ուղղված լինեն դատարանները և դատավորներին իշխանության կամակատար դարձնելուն: Դրա փոխարեն, որպես առաջին քայլ, ուղղակի պետք է դադարեցնել իշխանության կամքին հակառակվող դատավորների նկատմամբ ագրեսիան ու ճնշումները՝ էլ դիսերտացիայի գրաքննություն, էլ այդ հարցի քննարկում ԱԺ հանձնաժողովում, էլ գիտական եզրակացությունների ներկայացում դրանց համար ոչ կոմպետենտ մարդկանց կողմից: Սա էժան քայլ է, բայց եթե այս կերպ կոտրեն իշխանության կամքին հակառակվող դատավորներին, վաղն ամբողջ համակարգն են կոտրելու: Վեթինգն ունի մի նուրբ սահման, որից այն կողմ մարդու իրավունքների և արժանապատվության կոպիտ խախտում կարող է լինել: Ի վերջո, ովքեր են լինելու վեթինգ իրականացնողները: Վեթինգն ամենևին մատնագրեր ներկայացնելու ինտիտուտ չէ, որ ով ինչ «նյութ» ունի՝ ներկայացնի: Եվս մեկ տպավորություն է ձևավորվում, որ այս ամենը դրսից ինչ-որ անտեսանելի ձեռք է անում, և այն արդեն սկսել է ձևավորել Հայաստանի ներքին օրակարգը։ Ես սա ինչու եմ բարձրաձայնում՝ եթե Փաշինյանի իշխանությունը սա չի գիտակցում, ապա ես ահազանգում եմ՝ ուշադիր եղեք, զգոն եղեք, իսկ եթե սա գիտակցված է արվում, ապա զգոն պետք է լինենք մենք բոլորս, որովհետև սա երկիրն ապակայուցանելու ահռելի ռեսուրս ունի։ Սա լինելու է ներքին թշնամանքի, վրեժի, ունեցվածքի խլման, կապիտալի արտահոսքի, սուտ մատնության ցունամի։ Պատահակա՞ն է արդյոք, բայց նման գաղափարների ակտիվացմանը զուգահեռ՝ ուժեղանում են կոնկրետ անձանց նկատմամբ ուղղորդվող թիրախավորված հարձակումները։ Հստակ, օրինակ, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հանդեպ։ Ակնհայտ արհեստական թիրախավորված հարձակում, որի նպատակը մեկն է՝ ապակայունացնել երկիրը։ Մի կողմից՝ պետության կայունությունը խարխլող գաղափարներ, մյուս կողմից՝ դատաիրավական վիրաբուժական միջամտություն, որը դարձյալ արհեստական է, և երրորդը՝ ԱԱԾ պետի դեմ հարձակումներ։ Մինչ այդ թշնամի էին հռչակվել Արցախյան ուժերը, հաղթանակի հրամանատարները և այլք։ Պետք է հաշվել՝ ում է սա ձեռք տալիս։ Հայաստանի շահը, անկեղծ ասած, չի երևում։ Բայց եթե խոսում ենք վեթինգի մասին, ապա ուշադրություն կհրավիրեի ԱԱԾ պետ Ա. Վանեցյանի ասածի վրա՝ ողջ պետական համակարգի վեթինգի մասին։ Իրականում շատ կարևոր գաղափար է դառնում, և դա առաջին հերթին՝ վերաբերում է ուղղակի փողոցից եկած նոր իշխանության ներկայացուցիչներին: Հասարակությունը չգիտի՝ նրանք ովքեր են, որ շրջանակներից, ինչ պայմանավորվածությունների և պարտավորությունների մեջ են, նրանց վրա ովքեր և ինչպես են ազդում, որ պետությունները, որ ուժերը, որ ծառայությունները, և այլն։

– Հայաստանում կա՞ն մարդիկ, ովքեր կարող են ընդգրկվել վեթինգ, անցումային արդարադատություն իրականացնող մարմիններում։

– Հայաստանում արդեն իսկ որակյալ կադրերի պակաս կա: Բացի այդ, ոչ իշխանական կողմնորոշում ունեցող մասնագետները դիտարկվում են՝ որպես հակահեղափոխական, և միայն իշխանամետներն են, որ կարող են ներկայացվել՝ իբրև «անաչառ». այս դեպքում վեթինգ և անցումային արդարադատություն իրականացնելու են կուսակցական «տրոյկա»-ները:

168.am


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44