Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդների կողմից անցկացված հավաքին, որի ժամանակ հնչել էին բնռության կոչեր: Դիտարկմանը, թե այդ հավաքի ժամանակ սպառնում էին կոտրել Արցախի նախագահի գլուխը, Ավինյանը պատասխանեց. «Ղալաթ էին անում»:
Նա նշեց, որ իրավապահները գործել են: «Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ հենց այդ հայտարարություններից հետո», ասաց Ավինյանը:
Դիտարկմանը, թե նշված անձը ազատության մեջ է, նա պատասխանեց. «Անձը պետք է արդեն բանտարկվե՞ր, դատարանի վճի՞ռ է կայացվել արդեն, որ անձը պետք է դատապարտվի՞»:
Այն, որ նման ակցիան կարող էր կազմակերպված լինել որոշ ուժերի կողմից, Տիգրան Ավինյանը քիչ հավանական է համարում: «Ես այդ դավադրությունների տեսություններին չեմ հավատում, շատ դեպքերում, երբ մեզ թվում է, որ որևէ պայմանավորվածություն կա կամ ստվերային որևէ գործարքներ կան, շատ մեծ հավանականությամբ դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ որոշումների հետևանք է՝ չմտածված, ոչ խորությամբ վերլուծված», նշեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01