Օծվեց Ջրառատի Սուրբ Մինաս եկեղեցու խաչը. այն նախ լվացվեց ջրով, ապա գինով, որից հետո օրհնությամբ և սրբալույս մյուռոնով օծվեց ու բարձրացվեց 7-րդ դարի եզակի կառույց հանդիսացող եկեղեցու գմբեթին: Խաչը մայիսի 28-ին օծվեց ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:
Եկեղեցին Հայաստանի պատմամշակութային կառույցների ցանկում է: 7-րդ դարում կառուցված եկեղեցին նորոգվել է 18-19-րդ դարերում՝ չպահպանելով իրական տեսքը: Խորհրդային տարիներին Սուրբ Մինասը եւս ծառայել է որպես ամբար: 1988 թվականի երկրաշարժի հետևանքով եկեղեցու պատերը ավերակ էին դարձել: Եկեղեցին նախնական տեսքով վերակառուցելու ցանկությամբ հանդես են եկել ծնունդով ջրառատցի Հակոբյան եղբայրները, ովքեր բնակվում են Ղազախստանում: «2017 թվականին եղբայրները ձեռնարկեցին այս աշխատանքը: Ճիշտ է, սկզբում շատերն էին թերահավատորեն վերաբերվում սրան, բայց այսօր արդեն եկեղեցու խաչն օծվեց ու բարձրացվեց: Ամենաբարդ աշխատանքներն արդեն ավարտված են, մնում է ներքին հարդարման, զանգակատան կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները՝ մոտ մեկ տարվա աշխատանք դեռ կա»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը:
Եկեղեցու վերականգնման ընթացքում որոշակի խնդիրներ առաջ են եկել հարակից գերեզմանատան հետ կապված, 1800-ականների որոշ գերեզմաններ գտնվում են այն տարածքում, որտեղ, ըստ նախագծի, պետք է կառուցվեր զանգակատունը: Խնդիրը բարձրացրել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը: Խնդիրները բացառելու ու աշխատանքները չձգձգելու նպատակով, որոշվել է զանգակատունն ավելի փոքր կառուցել: Այս հարցին իր խոսքում անդրադարձավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: «7-րդ դարի եկեղեցի կառուցել ամեն մարդ հնարավորություն չունի ու չի կարող, ամեն գյուղ էլ նման եկեղեցի չունի ու փոխանակ ուրախանալու, որ Շիրակ աշխարհում վերականգնվում է 7-րդ դարի այս եկեղեցին իր ողջ շքեղությամբ, որոշ մարդիկ ու կառույցներ փորձում են զրպարտությամբ ու առանց հիմքի խոչընդոտել»,-նշեց թեմակալ առաջնորդը:
«Եկեղեցու հիմքերի ամրացման ժամանակ մի հին խաչքար գտանք, որի վրա նաև սրբապատկերներ էին պահպանվել: Այդ հին խաչքարը դրվեց սուրբ խորանի տակ: Փա՛ռք Աստծո, եկեղեցին նորոգվեց, այսօր էլ խաչը օրհնվեց և վստահ ենք, որ խաչը պետք է պահպանի Ջրառատն ու Շիրակ աշխարհը: Տա Աստված, շուտով նաև օծենք եկեղեցին և ժողովուրդը պատարագների մասնակցի հենց այս եկեղեցում»,-նշեց Ախուրյանի հովվության հովիվ տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01