Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը Նուր Սուլթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պարգևատրել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով, հայտնում է rbc.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ շքանշանը Պուտինին շնորհվել է երկու պետությունների համագործակացության ընդլայնման և կապերի խորացման գործում ունեցած ներդրման համար:
Շքանշանը շնորհվել է նաև եվրասիական ինտեգրման գաղափարի ստեղծման 25-ամյակի և Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի ստորագրման հնգամյակի կապակցությամբ:
Ինչպես նշում է interfax.ru-ն, Տոկաևի հրամանով՝ Նազարբաևի անվան շքանշանին են արժանացել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հատկանշական է, որ երկու պետությունների ղեկավարները շքանշանը ստացել են Նազարբաևի ձեռքից:
Rusarminfo-ի տվյալներով՝ բացառություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի անունը չի նշվել շքանշանով պարգևատրման վերաբերյալ նահագահական հրամանագրում:
«Ղազախստանի առաջին նախագահ, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաև» շքանշանը սահմանվել է 2001թ.: Բարձրակարգ ոսկուց պատրաստված, ադամանդներով և այլ թանկարժեք քարերով զարդարված շքանշանը շնորհվում է այն պետությունների ղեկավարներին, որոնք մեծ ավանդ ունեն Ղազախստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում:
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01