«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ -ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր շտապեցնում են, այդ թվում՝ «Սասնա ծռերը» Արցախում ընտրությունների անցկացումը, պահանջելով՝ արտահերթ ընտրություններ և ինչպես նաև՝ միավորում Հայաստանի հետ ունեն մեկ նպատակ՝ գալ իշխանության։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա ներկայացրեց, թե ինչ նկատի ունի ասելով, թե այդ ուժերը ֆորսմաժորային սցենարներ պահանջելով՝ նոր վախեր են սերմանում և մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ են կիրառում։ «Ցավոք սրտի, բոլոր նրանք, որոնք կարծես թե խոսում են շատ լավ բանի՝ միացման մասին, նրանք ամբողջովին օգտագործում են ադրբեջանական քաղաքագիտական լեզուն՝ ասելով՝ Արցախը ֆիկիցա է, որ Արցախում իշխանությունները լեգիտիմ չեն, այդ բոլորը բացեք, ադրբեջանական կայքերում կտեսնեք »,-ասաց նա բացատրելով, թե ինչու է հիմա դեմ։ Լարիսա Ալավերդյանն ասւոմ է,որ չկան տարանջատված հանրապետություններ, կան 2 պետական միավորներ, որոնցից մեկը ճանաչված է, մյուսը ոչ, որոնք համագործակցում են աշխարհաքաղաքական խաղի կանոններով, որովհետև ոչ մեկը՝ ոչ Մինսկի խումբ, ոչ որևէ երկիր չի բողոքել, թե, օրինակ, ինչու՞ Արցախը սնվում ՀՀ պետական բյուջեից։ «90 -ականներից ՀՀՇն հայտարարել է, որ մենք այսօրվանի ոչ թե միացման, այլ ձևի համար անջատման ենք գնում, բայց ներսում միասնական ենք մնալու է մեկ ժողովուրդ, երկու միավոր։ Կա բաժանված ժողովուրդների եզրույթ՝ գերմանական 2 պետությունները, վիետանամական, այսօր Հյուսիսային և Հարավային Կորեան և մենք այսօր նույնպես անջատված ժողովրդի կարգավիճակում ենք։ Մենք այն սիրով չենք ընդունել, այն պարտադրված են եղել, ինչ -ինչ փաստարկեներով որոշվել է, որ դա անվտանգ է լինելու, որ գնանք անջատման դրսի համար, բայց ներսում ապահովենք միսանականությունը։ Միասնական չենք եղել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի 1-ին նախագահը կոպիտ քաղաքաան սխալ է արել, համաձայնվել է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ ավելի բարձր կարգավիճակով։ Այստեղ Արցախը չի համաձայնվել և այստեղ ես, որ միշտ եղել եմ միացման ջատագովը, եեկել եմ այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակում դա ճիշտ չէ» ,-ասաց Լարիսա Ալավերդյանը։ Նա էլ այն կարծիքին է, որ սա թրենդ է դարձել, երբ Արամ Ա կաթողիկոսից սկսած նման կոչեր են հնչում և ասում է, որ իր համար գոնե այդպիսի համընկնումները պատահական չեն։
«Դա չի նշանակում, որ նրանք կատարում են Ադրբեջանի պատվերը, ի սեր Աստծո, ինձ նման բան չվերագրեք, դա կատարվում է ամբողջովին ինքնուս կոմպոզիտորների մակարդակով և հաշվի չառնելով այն բարդ աշխարհաքաղաքական խաղերն ու վիճակը, որ այսօր կա«,-հավելեց։ Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև այսպես կոչված՝ Ղարաբաղի հարցին՝ ասելով․ «Խնդրում եմ՝ բոլորդ գրեք՝ Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է Արցախ Հանրապետությունով․ դրա և՛ սահմաններն են ուրիշ,․ և՛ անվանումը։ Արցախ Հանրապետությունը պարզ պատասխան է բոլոր այն հարցերին, որոնք կոչվում են՝ Ղարաբաղի հարց։ Երբ Ղարաբաղի հարցը լուծվել է, ամբողջովին օրինական և լեգիտիմ բոլոր ընտրություններով։ Իսկ ժողովուրդն էլ, այս հարցում ունի կոնսենսուս։
hraparak.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01