Ղազախստան աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նուր-Սուլթանում` Անկախության պալատում, մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստին: Այն նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին:
Անկախության պալատում Հայաստանի վարչապետին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Տեղի է ունեցել ձեռքսեղմման և արարողակարգային լուսանկարահանման արարողություն:
Կառավարությունից նաև հայտնում են, որ այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով:
Նեղ կազմով հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և նրան «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» շքանշանով պագևատրելու մասին` հաշվի առնելով նրա պատմական ներդրումը Եվրասիական տնտեսական միության կայացման գործում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղազախստանյան կողմին` գերազանց ընդունելության և ավանդական հյուրընկալության համար, ինչպես նաև մեր հոբելյանական գագաթնաժողովի փայլուն կազմակերպման համար:
Ինչպես բազմիցս նշել եմ, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` համագործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար:
Հարգելի գործընկերներ,
Այսօրվա հանդիպման օրակարգի հարցերի վերաբերյալ կցանկանայի նշել հետևյալը. որպես նախագահող երկիր՝ Հայաստանն առանձնակի կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը: Մենք նպատակադրված ենք արդյունավետորեն ավարտին հասցնել բանակցությունները Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ: Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ վավերացվել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից:
Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ վերջերս Պեկին կատարած իմ այցի ընթացքում Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումների ժամանակ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության համաձայնագիրը հիշատակվում էր որպես մեր երկու երկրների միջև տնտեսական համագործակցության աճին նպաստող առանցքային գործոններից մեկը:
Գոհունակությամբ կցանկանայի նշել Սինգապուրի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը, չնայած նրան, որ, ըստ էության, այդ բանակցությունները վարվում են երեք առանձին ուղղություններով` ապրանքներ, ծառայություններ և ներդրումներ:
Հաշվի առնելով, որ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները գործնականում գրեթե ավարտվել են, իսկ Ծառայությունների և ներդրումների առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները նախաեզրափակիչ փուլում են, կարևոր եմ համարում ամեն ջանք գործադրել, որպեսզի Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթն ստորագրվի այս տարի:
Ես նաև ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսին մտադիր եմ այց կատարել Սինգապուր, որի ընթացքում կանեմ հնարավորը, որպեսզի այս ուղղությամբ առաջընթաց ապահովվի:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորումը թույլ կտա անդամ պետություններին զարգացնել համագործակցությունն իրավահավասարության, փոխշահավետության, արդար մրցակցության ապահովման սկզբունքների հիման վրա՝ ելնելով էլեկտրաէներգիայի արտադրողների և սպառողների տնտեսական շահերից:
Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների ստորագրումը, որոնք կատարվել են անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցումն իրականացնելու մեթոդաբանության լրացման նպատակով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին միանալու առանձնահատկությունները:
Մեթոդաբանության մեջ արվող փոփոխությունները թույլ կտան ձևավորել անդամ պետությունների միջև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների պլանավորման, սահմանման և համաձայնեցման սկզբունքները: Դրանք նաև թույլ կտան սահմանել անդամ պետությունների և երրորդ երկրների համակարգային օպերատորների միջև համագործակցության սկզբունքները:
Եզրափակելով խոսքս` կցանկանայի նշել, որ ուրախ կլինենք ողջունել ձեզ Երևանում այս տարվա հոկտեմբերի 1-ին՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին»։
Խորհուրդը որոշում է ընդունել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01