Կառավարության կամ տարբեր գերատեսչական մարմինների կողմից ներկայացված տարբեր փաստեր չեն համապատասխանում իրար․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Նա օրինակ բերեց բենզինի շուկան և ասաց, որ Կառավարության զեկույցում գրված էր, որ մոնոպոլիստական դիրքը 49%-ից 29%-ի է հասել է, իսկ ՊԵԿ-ի զեկույցում հակառակն է՝ տոկոսային մասնաբաժինը 52,6-ից 58,2 է դարձել։
Մյուս օրինակը վերաբերում էր դեմոգրաֆիկ վիճակին։ Նա ասաց, որ Կառավարության կողմից ներկայացվում է, թե դրական տեղաշարժ է եղել, որ ծնունդներն ավելի շատ են մահերից, մինչդեռ ԱՎԾ-ն ասում է, որ առաջին եռամսյակում բնակչության թիվը նվազել է 7200-ով։
«Առկա ինֆորմացիայից ո՞րն է ավելի վստահելի, ինչո՞ւ կա նման անհամապատասխանություն»,- հարցրեց նա։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ այս պահին կդժվարանա կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխանել, քանի որ ձեռքի տակ թվեր չունի, և համաձայնեց, որ վիճակագրության հավաքագրման հետ կապված խնդիր միանշանակ կա։
«Բայց դա նաև կապված է այն մեթոդաբանության հետ, որով հավաքվում է վիճակագրությունը»,-ասաց նա։
Տիգրան Ավինյանը բենզինի շուկայի վերաբերյալ ասաց, թե կարծում է, որ կառուցվածքային փոփոխություններ կլինեն մոտակա 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում։
«Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող է մտնելու շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացման»,- ասաց նա։
Անդրադառնալով ժողովրդագրական վիճակին՝ նա ասաց, որ պետք է նայել մեթոդաբանությունը։
«Չեմ կարծում՝ հաշվարկի խնդիր կա, ուղղակի մեթոդաբանությունն է, այո՛, դրական սալդո ունենք երկիրը լքողների և երկիր մուտք գործողների վիճակագրությունում, ծնվողներ թիվը ևս ավելի է, քան մահացածներինը, բայց մշտական բնակչությունը ենթադրաբար այլ մեթոդաբանությամբ է հաշվարկվում»,- ասաց նա։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44