ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցների բողոքին: Նա նշեց, որ մարդիկ ստրկատիրական կարգավիճակով են աշխատում։
Ըստ պատագմավորի՝ այս ընկերությունն արտոնություններ է ստացել, պարտավորվել է 200-300 աշխատատեղ ստեղծել, բայց միայն անցյալ տարի է ընկերությունը գործարկվել, բայց քիչ աշխատատեղերով։ «Բայց անմարդկային պայմաներում են աշխատում, աշխատավարձի չափը, որ սահմանված է 55 000 դրամ, վերջին ամիսներին 15 000 -20 000 դրամով մարդկանց ծրարներով են տվել։
Ստացվում է, որ ներդրումների արդյունքում ՀՀ-ում ստեղծվում են աշխատատեղեր, որտեղ մարդիկ ճորտատիրական կարգերով են աշխատում, և եթե ոմանց թվում է՝ մարզերում էժան աշխատուժ կա, այդպես չէ»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ պետությունն այստեղ միջամտելու խնդիր ունի։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ չափազանց կարևոր է ոչ միայն «Սասստեքստում», այլև բոլոր կազմակերպություններում աշխատողների իրավունքները լինեն պաշտպանված։ Ըստ նրա՝ կառավարության քաղաքականության շրջանակներում մտածում են առաջիկայում այնպիսի օրակարգի մասին, նաև ծրագիր ունեն, որ հետամուտ լինեն բարձր պաշտպանվածության հասցնել աշխատողի սահմանված իրավունքները։
«Հիմա հասցեական դեպք կա, հետամուտ կլինենք, որ աշխատակիցները լինեն պետական պաշտպանվածության ներքո»,-ասաց նա։
Միաժամանակ նախարարը նշեց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ աշխատակիցներն են նախապես որոշակի պայմանավորվածություն ունենում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ապահովել համապատասխան քանակական կամ որակական ցուցանիշները։ «Այստեղ հարաբերությունները երկկողմանի են։ Նաև աշխատակիցներն են պարտավոր հիշել իրենց պարտականությունները քանակով և որակով ճիշտ կատարելու համար»,-ասաց նա։
Կառավարության տված արտոնության մասին ասաց, որ երբ սահմանում են արտոնություն՝ աշխատում են աջակցել յուրաքանչյուր ծրագրի, այն դատողությամբ, որ բարեխիղճ են։
«Ծրագիրը պետք է հասնի նպատակներին, որ տեսնում ենք, որ ներդրողը նախապես տված խոստումներից էական շեղում է ունեցել, անդրադառնում ենք պարտավորություններին, որ ունի կառավարության հանդեպ և այդ գործիքը նույնպես կօգտագործենք, պատասխանատվության դաշտ տեղափոխելու համար»,-ասաց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01