Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածուներին մերժելն արդեն կարելի է համարել օրինաչափ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի ՄԻ նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը` խոսելով Ազգային ժողովի մեծամասնության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի հերթական թեկնածությանը մերժելու մասին:
Մելիքյանն ասաց, որ քննարկումներին չի հետևել, տեղյակ է քվեարկության արդյունքների մասին, բայց նկատեց, որ ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը բավական բարձր չեզոքություն ունի և կարող էր ստանձնել այս պաշտոնը մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ:
«Սա ինչ-որ տեղ սահմանադրական ճգնաժամի դրսևորում է: Ազգային ժողովը, կարծես թե, ցանկանում է, որ Հանրապետության նախագահը իշխող քաղաքական ուժի յուրայինին ներկայացնի այս պաշտոնում: Չեզոք մարդիկ նրանց համար ընդունելի չեն:
Իշխող քաղաքական ուժի արժեքները, գաղափարները, մոտեցումները կիսող թեկնածուների համար մեր Սահմանադրությունը նախատեսել է կառավարության կողմից ներկայացման հնարավորություն, բայց իշխող ուժը պատրաստ չէ այս պահին չեզոք մարդկանց տեսնել Սահմանադրական դատարանում»,- ասաց նա՝ նշելով, որ այս մոտեցումն ընդունելի չէ:
Մելիքյանը հույս հայտնեց, որ Հանրապետության նախագահը հաջորդ անգամ էլ թեկնածուների իր ընտրության մեջ կառաջնորդի նույն չափորոշիչներով:
Հիշեցնենք, որ 30 կողմ, 53 դեմ ձայներով խորհրդարանն այսօր մերժեց ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01