Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված է բավականին կանոնավոր երկխոսություն: Չինաստանի հետ Հայաստանի օրակարգը չափազանց լայն է՝ այդ թվում տնտեսական ոլորտում հարաբերությունները: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հարցին:
Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի այցին Չինաստան և կարճ ժամկետներում արտգործնախարարի պատասխան այցին, հետաքրքրվեց, թե ինչ են տվեց այցերը, ինչ ձեռքբերումներ ու ակնկալիքներ կան:
«Հայ-չինական հարաբերություններն այս շրջանում արտահայտվեցին երկու կարևոր այցով, բայց սա շարունակական գործընթաց է, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շղթան շարունակվելու է: Մեր օրակարգը Չինաստանի հետ չափազանց լայն է, դա վերաբերում է հարաբերություններին տարբեր բնագավառներում՝ ներառյալ տնտեսականոլորտում։ Այս ընթացքում կարողացանք ունենալ շոշափելի արդյունք՝վիզաների ազատականացման պայմանագիրը, որը դեռ պետք է անցնի որոշ ընթացակարգ՝ ուժի մեջ մտնելու համար: Դա մի քայլ է լինելու, որը դյուրացնելու է շփումները բոլոր մակարդակներում, բոլոր շերտերի համար՝ ներառյալ մեզ համար հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցությանը»,-ասաց նախարարն ու նշեց, որ այցերի արդյունքում շոշափելի արդյունքներ եղել են:
Մնացականյանը նշեց, որ Չինաստանի հետ ունենք առևտրաշրջանառության ընդլայնվող ծավալ, ավելի շատ հնարավորություններ հայկական արտադրանքը Չինաստան արտահանելու համար: Կան ծրագրեր, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը: «Բնականաբար ունենք քաղաքական երկխոսության օրակարգ, որը վերաբերում է բազմաթիվ հարցերի: Չինաստանի հետ ձևավորված է բավականին կանոնավոր երկխոսություն»,-եզրափակեց նա:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15