Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պետական բարձր պարգևներ և կոչումներ շնորհեց մի շարք ոլորտների ներկայացուցիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը շնորհավորեց ներկաներին ու հույս հայտնեց, որ առաջիկայում պարգևներ հանձնելու հնարավորություն կունենա նաև նրանց, ովքեր ևս արժանի են այդ կոչումներին ու պարգևներին:
«Մենք հին ժողովուրդ ենք, որն ունեցել է շատ հզոր պետականություն, կորցրել է այն, նորից վերագտել է իր պետականությունը, և այսօր ապրում է իր նոր պետականության ծաղկումը: Այնպես որ, թույլ տվեք շնորհավորել ձեզ Հանրապետության օրվա կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին՝ պետական այս բարձր պարգևներին արժանանալու առիթով: Այսօր ես բախտ ու մեծ պատիվ ունեմ շնորհավորելու և բարձր պարգևներ ձեզ հանձնելու:
Դուք տարբեր ոլորտներից եք՝ սպորտի, ոստիկանության, մշակույթի, երգի, բայց, ի վերջո, ինձ համար այս բոլորը ներկայացնում են մեր ժողովրդի շատ կարևոր արժեքներից մեկը, որն ընդհանուր բառով կոչվում է մշակույթ: Եթե սպորտսմենը, որը մեծ հաջողությունների է հասել, իր հաջորդ սերունդը չկրթի, ապա մենք ինչ-որ տեղ կանգ կառնենք: Եթե ոստիկանության գնդապետի գեղեցիկ համազգեստը կրող տիկինը ոչ միայն օրենքը պահպանելով է զբաղվում, այլ նաև զբաղվում է նոր սերնդին կրթելով, սա նույնպես մշակույթ է»,- ասաց նախագահը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևներ ու կոչումներ հանձնվեցին Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, երկարամյա արդյունավետ ու հայրենանվեր գործունեության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում ներդրած ավանդի համար:


14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44