Երևանն ու Ստեփանակերտը կհամագործակցեն քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների հետ միասին քաղաքապետարանում ընդունել են Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանին ու Արցախի մայրաքաղաքի ավագանու անդամներին:
Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ Վահե Խաչատրյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը՝ Ստեփանակերտի հետ գործնական նոր ծրագրեր իրականացնելու և ձևավորված կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Սուրեն Թամրազյանը նկատել է, որ ավագանիների ակտիվ համագործակցությունն իր հերթին հնարավորություն կտա ընդլայնելու փոխգործակցության շրջանակները:
Հայկական երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների ներկայացուցիչները նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44