Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երեկ երեկոյան այցելեց Ախալցխա, ուր եկել էին նաև հարյուրավոր հայեր հայաբնակ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն Ախալցխայում հայտարարեց «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածուների անուններն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնեց, որ Ախալցխայի և Ադիգենի վարչական շրջաններից «Վրացական երազանքի» թեկնածուն Ախալցխայի քաղաքապետ Գեորգի Բերիձեն է, հայաբնակ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից` Հենզել Մկոյանն է,ով այժմ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է, իսկ Բորժոմի և Ասպինձայի մունիցիպալիտետներից մեծամասնական թեկնածու կառաջադրվի Գեդեվան Փոփխաձեն: Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ «Վրացական երազանքը» 2012-ին հաղթել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, կհաղթի նաև գալիք ընտրություններում, որովհետև վստահ քայլերով շարժվում են առաջ: «Ձեզնից յուրաքանչյուրի վստահությունն ուժ է տալիս «Վրացական երազանքին», և մենք առաջ ենք շարժվելու միասին»,- ասաց վարչապետը: Ախալցխա այցելած բազմաթիվ քաղաքացիներից Սարգիս Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չնայած տարածաշրջանում խնդիրների առկայությանը, ինքն անձամբ վստահում է «Վրացական երազանքին», բայց իր ընտանիքում ձայները հավասար են բախշված․«Ես հավատում եմ «Վրացական երազանքին», չնայած մեր ընտանիքիում ծնողներես չեն մոռացել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմին ու անձամբ նրան»: Վրաստանի վարչապետի այցին ներկա Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ Արամ Հարությունյանն էլ ասաց, որ առաջնային հայաշատ տարածաշրջանում խաղաղության պահպանումն է, ինչը «Վրացական երազանքը» չի խախտել: Նշենք, որ Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55