Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ԱԳ նախարարությունը մայիսի 27-ին հայտարարություն է տարածել՝ նվիրված Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-րդ տարեդարձին. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է․
«1992 թ․ մայիսի 27-ին եղբայր երկրներ՝ ՈՒրուգվայը և Հայաստանը պաշտոնապես հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Երկու ժողովուրդների եղբայրական կապերի արմատները գնում են դեռևս 20-րդ դարի խորքերը, երբ խոշոր միգրացիոն ալիքի արդյունքում հազարավոր հայ գաղթականներ հանգրվան գտան ՈՒրուգվայում՝ դրանով իսկ էականորեն նպաստելով պետության սոցիալ-տնտեսական զարգացմանը։
27 տարիների երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, միջազգային իրավունքի, բազմակողմանիության, մարդու իրավունքների՝ իրավական պետություններում գործող այլ հիմնարար սկզբունքների հիման վրա։
Ուրուգվայը և Հայաստանը հաստատուն կերպով հանդես են գալիս հօգուտ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառմամբ։
Հայաստանում ՈՒրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների միջև փայլուն հարաբերությունների վկայություն է և ևս մեկ քայլ է երկու ժողովուրդների միջև բարեկամության ու համագործակցության շարունակական ամրապնդման ճանապարհին»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01