Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական ակտիվության ցուցանիշին։ Նա ասաց, որ այս տարվա չորս ամիսների տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով։«Ըստ հրապարակված տվյալների՝ ապրիլին մենք ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտվիության ցուցանիշ։ Եվ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյաների հետ՝ ՀՆԱ-ի 7.1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուզում է մի քանի կարևոր ցուցանիշներ ընդգծել։ Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.2 տոկոսով։ Շինարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան սպասվում էր, բայց վարչապետն ասաց, որ համոզված է՝ այս ցուցանիշները կբարելավվեն։ «Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև հիպոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի։ Մենք հիմա քաղաքականություն ենք վարում, երբ շինարարական նախագծերը կամ հիպոթեքային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի և կոնկրետ ծրագրի հետ։ Այսինքն՝ մենք շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում, և բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց, համոզված եմ, որ շինարարության ոլորտում աճը մեծ կլինի։ Չնայած, առաջին եռամսյակում այդ շոշափելի տեղաշարժերը մենք այնուամենայնիվ որոշակի տեսել ենք»,- հավելեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ առևտրի շրջանառությունը ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16.2: «Եվ, անկեղծ ասած, այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն է։ Երևի մեկ ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ, արտահանման իրավիճակի հետ կապված որոշակի մտահոգություններ կային, մանրամասն քննարկեցինք իրավիճակը, և ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել։ Նաև աշխատավարձի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, և կարծում եմ՝ այս դինամիկան արդեն առկա որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա»,- հավելեց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01