ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, տեղյակ չէ՝ արդյո՞ք Հայաստանը տվել է իր համաձայնությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածության համար, թեպետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զասի հետ հանդիպմանն արդեն իսկ հայտարարել է, թե «ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»։ Իգիթյանը կարծում է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը թերի է, իսկ ՀՀ-ն փորձում է ՀԱՊԿ-ի կանոնադրության որոշ բացերը փակել։
«Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ի կանոնադրության որոշ բացերը փակել և առաջարկություններ անել այս անհեթեթ իրավիճակի հետ կապված, երբ գլխավոր քարտուղարը վաղաժամկետ դադարեցնում է գործունեությունը և այլևս հստակ չէ, թե ինչ է լինելու։ Իսկ ինչ վերաբերվում է Զասին, ապա կա պրոցեդուրա: Երբ այդ հարցը կգա, Հայաստանը իր դիրքորոշումը կներկայացանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին, թե մամուլում հրապարակումներ են եղել, որ Զասը ադրբեջանամետ է, ավելին՝ կապ ունի «Պոլոնեզ»-ների (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) վաճառի հետ, ինչո՞ւ է ՀՀ-ն համաձայնում նրա թեկնածությանը, Իգիթյանը պատասխանեց, թե ՀՀ-ն ոչ կողմ է, ոչ էլ՝ դեմ։
«Մենք ո՛չ կողմ ենք, ո՛չ դեմ ենք: Այսօր էական չէ՝ որևէ երկիրը կո՞ղմ է, թե՞ դեմ է, որովհետև կա ընտրելու գործընթաց: Երբ ժամանակը կգա, կարող է այդ ընթացքում Բելառուսը Զասին չներկայացնի, մեկ ուրիշին ներկայացնի: Գիտեք՝ մենք խոսում ենք մի երևույթի մասին, որը կես տարի հետո է լինելու»,- շարունակեց Իգիթյանը։
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՀ-ն փոխհամաձայնության է եղել, որ կընդունեն ադրբեջանամետ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, եթե մինչև 2020 թ․-ն ՀԱՊԿ նոր քարտուղար չընտրվի, պատգամավորը նշեց, թե ինքը կտրականապես համաձայն չէ այդ քննադատության հետ։
«Նայեք, թե ինչ է եղել․ ՀՀ թեկնածուն հայտնի դեպքերից հետո դադարեց լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որից հետո վակուումային իրավիճակ ստեղծվեց, քանի որ կանոնադրությունը պատասխան չէր տալիս։ Սա հարց չէ՝ ՀՀ-ն ուզում է, թե չի ուզում, այլ ՀՀ-ն ասում էր, որ նման իրավիճակը պետք է կանոնակարգվի կանոնադրությամբ և առաջարկեց իր տարբերակը, որը բոլորի համար է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀ -ն որևէ պայմանավորվածության չի գնացել, որևէ համաձայնություն չի տվել»,- եզրափակեց Հովհաննես Իգիթյանը։
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15