Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հրովարտակների և վավերագրերի Մայր Դիվանում սկսվել են վերականգնման բաժնի ձևավորման, կահավորման աշխատանքները: Բաժինը շարունակաբար համալրվում է անհրաժեշտ սարքավորումներով (մամլիչներ և այլ գործիքներ) և նյութերով:
Աշխատանքներն իրականացվում են Երուսաղեմի Հայ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի նախաձեռնությամբ և վերատեսչությամբ, և Մայր Դիվանի տնօրեն Արշակ Բանուչյանի ղեկավարությամբ: Մեկնարկել է արխիվային նյութերի մշակման, ախտահանման և վերանորոգման փուլը: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։
Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի ղեկավարությամբ Երուսաղեմ գործուղված աշխատանքային խումբը (ավագ վերականգնողներ՝ Սուսաննա Կիրակոսյան և Էմմա Սարկիսովա) սկսել է արխիվային նյութերի վերականգնման և ամրակայման աշխատանքները: Կատարվել է շուրջ 760 թերթ արժեքավոր վավերագրերի վերականգնման աշխատանքներ, ինչպես օրինակ՝ Գրիգոր Շղթայակիր (1715–1749) և Թեոդորոս Վանեցի (1800-1818) պատրիարքների կոնդակներն ու նամակները: Ավարտին է մոտենում Սալահ ադ - Դինի (1174-1193) մագաղաթյա չափազանց արժեքավոր ֆերմանի նորոգումը: Ձեռագրերի մշտադիտարկման և վերականգնման վերաբերյալ Գայանե Էլիազյանը կազմել է մասնագիտական եզրակացություն: Աշխատանքները կատարելու ընթացքում՝ մայիսի 18-ին Պատրիարք Հայրն ացելել է վերականգնման բաժին: Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը բարձր է գնահատել Մատենադարանից ժամանած մասնագետների աշխատանքը և հույս հայտնել, որ համագործակցությունը Պատրիարքարանի և Մատենադարանի միջև շարունակական կլինի։





15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44