«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն հերթական անգամ չընտրեց Սահմանադրական Դատարանի դատավոր: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչև հիմա ԱԺ ներկայացրած թեկնածուներից ոչ մեկն էլ իշխող «Իմ քայլը» խմբակցության «սրտով չեն». իշխանությունները ցանկանում են ՍԴ-ում տեսնել փաստաբան, մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանին:
Երեկ նախագահի ներկայացրած հերթական թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց: Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց. «Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեց` արդյոք նախագահը հաշվի առնելով ԱԺ մեծամասնության ցանկությունը` հաջորդ անգամ ՍԴ դատավորի պաշտոնում կներկայացնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն` Հանրապետության նախագահն ունի մեկամսյա ժամկետ թեկնածու առաջադրելու համար: Այդ ժամկետում նախագահն իր դիրքորոշումը կարտահայտի»,-ասաց տիկին Պետրոսյանը:
Նկատենք, որ այս պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ ի վերջո, նախագահը Գրիգորյանին առաջադրելու է, թե շարունակելու է ուրիշ թեկնածու ուղարկել խորհրդարան՝ հերթական անգամ մերժվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01