Վերջին տարիներին և ամիսներին արաբական երկրներն ազատագրվում են թուրքական կառավարության լկտի քաղաքական ազդեցությունից և սկսում են ազնիվ դիրքորոշում ընդունել Հայոց ցեղասպանության հարցում:
Արաբական կառավարությունները, չնայած արաբների աջակցությանը Հայոց ցեղասպանության փրկվածների նկատմամբ, որոնք ապաստան էին փնտրել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, դժկամությամբ էին ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ միևնույն հավատքի պատճառով:
Առաջին արաբական երկիրը, որը կոտրեց ցեղասպանության հանցագործության ճանաչման թուրքական շրջափակման կապանքները՝ Լիբանանն էր: 1997 թ. ապրիլի 3-ին Լիբանանի պատգամավորների պալատը (Խորհրդարանը) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Լիբանանի խորհրդարանը երկրորդ բանաձևն ընդունեց 2000 թ. մայիսի 11-ին, հայտարարելով, որ. «Ճանաչում և դատապարտում է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և իր լիակատար համերաշխությունն է արտահայտում իր քաղաքացիների պահանջներին»:
Այդ ժամանակից ի վեր, Սիրիայի նախագահն ու խորհրդարանի տարբեր անդամներ մի քանի անգամ խոսել են Հայոց ցեղասպանության մասին, սակայն դեռևս պաշտոնական խորհրդարանական բանաձև չեն ընդունել ցեղասպանության վերաբերյալ:
Համանման քայլեր արվել են Եգիպտոսում, որտեղ դատական հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սակայն Եգիպտոսի խորհրդարանը պաշտոնական բանաձև չի ընդունել:
Մարտ ամսին Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, որը փորձում է տապալել Լիբիայի կենտրոնական վարչակարգը, հայտարարություն է տարածել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սա լրիվ անակնկալ քայլ էր, քանի որ Լիբիայում հայկական համայնք գոյություն չունի:
2019 թ. ապրիլի 25-ին Արաբա-ամերիկյան խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը (ADC) անսպասելի պաշտոնական հայտարարություն տարածեց՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Ահա ADC-ի համակրական հայտարարության ամբողջական տեքստը. «Ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը համակարգված կոտորել է 1.5 միլիոն հայերի և հայ ժողովրդին բռնի տեղահանել իր պատմական հայրենիքից: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և ոգեկոչում բոլոր նրանց, որոնք կորցրին իրենց կյանքն ու տները: ADC-ն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին: 1915-1918 թթ. տեղի ունեցած համակարգված կոտորածներից հետո բազմաթիվ հայ փրկվածներ փախան մոտակա արաբական երկրներ՝ ապաստան փնտրելու: Դարեր շարունակ հայ ժողովուրդը արաբական երկրներում ստեղծել է ծաղկուն համայնքներ, հատկապես Բարեբեր մահիկում: Հայկական համայնքը եղել է արաբական հասարակության անբաժանելի մասնիկը՝ դարեր շարունակ գոյություն ունենալով Պաղեստինում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում: ADC-ն ուս ուսի կանգնած է մեր հայ քույրերի և եղբայրների կողքին: Մեր համայնքները շատ լավ գիտեն համակարգված թալանի և ճնշումների գինը, և մենք միասին կշարունակենք պաշտպանել անարդարության և հալածանքների առջև կանգնածներին»:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01