Ապացույցներն այն մասին, որ Իրանը պատասխանտու է Պարսից ծոցում նավթային տանկերների եւ խողովակաշարերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների համար, ՄԱԿ ԱԽ-ին կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգտության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Guardian.-ը: Ավելի վաղ նա ասել էր, որ Իրանը գրեթե անկասկած պատասխանտու է հարձակումների համար, սակայն ոչ մի ապացույց չէր ներկաայացրել: «Չեմ կարծում, որ որեւէ մեկը, ով ծանոթ է տարածաշրջանում տիրող իրավիճակին, անկախ ապացույցներից, կարծում է, որ այդ հարձակումների հետեւում կանգնած է մեկ ուրիշը, բացի Իրանից եւ նրա կամակատարներից», - ասել է Բոլթոնը: Մայիսի սկզբին ԱՄԷ-ում սաբոտաժի արդյունքում վնասվել էին չորս նավթային տանկերներ: Նախօրեին Բոլթոնն ասել էր, որ Իրանի կողմից սպառնալիքը չի վերացել, նշելով, որ ԱՄՆ-ի արագ արձագանքը եւ Պարսից ծոց լրացուցիչ զորքերի, ավիակիրների եւ ռմբակոծիչների ուղարկումը կանխող գործոն են դարձել: Բոլթոնը նաեւ ասել է, որ Իրանը պետք է պատասխանատվություն կրի քաղաքացիական եւ ռազմական օդանավակայանների, նավթային տանկերների եւ Կարմիր ծովում նավագնացության վրա հարձակումների համար, որոնք իրականացվել են Եմենի ապստամբների կողմից: «Կարծում եմ, որ ճիշտ կլիներ Իրանին պատասխանատվության ենթարկել առանց լրացուցիչ տեղեկությունների՝ նման զենքի տրամադրման կանխատեսելի հետեւանքների պատճառով», - ասել է նա:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55