ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով մեր երկրում ինչպես մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական համակարգերում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում նոր բարեփոխումների մեկնարկը, դրա անցնցում իրականացման համար գործընկեր միջազգային կառույցների աջակցության անհրաժեշտությունը: Քրիստոս Ջիակումոպուլոսն իր հերթին ընդգծել է ՀՀ դատախազության հետ արդեն ձևավորված և բնականոն զարգացող գործակցությունը, որը վստահություն է հաղորդում համատեղ հետագա ձեռնարկներին: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է կարճաժամկետ և երկարաժամկետ փորձագիտական աջակցություն ցուցաբերել սկսված բարեփոխումներին, և իրենց այցի նպատակն առկա իրավիճակին ու Հայաստանի կարիքներին խորությամբ ծանոթանալն է: Այս համատեքստում նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակմանը ՀՀ դատախազության ներգրավվածությունը՝ հետաքրքրվելով սկսված գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ դատախազության մոտեցումներից: Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազությունն անմիջական դերակատարություն ունի բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացում և ներգրավված է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերում: Նա նշել է, որ քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած աննախադեպ արդյունքների ապահովման հիմնական գործոնը եղել է հանրային աջակցությունը, վստահությունը և պահանջատիրությունը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ցանկացած բարեփոխում բխի այդ ձեռքբերումը պահպանելու և զարգացնելու տրամաբանությունից: Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա: Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը: Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր: Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ դատաիրավական ոլորտի բարեփոխումները գլխավոր դատախազի համոզմամբ պետք է բխեն իշխանության թևերի տարանջատման և հավասարակշռման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից և պետք է լիարժեք համապատասխանեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրավական չափանիշներին, հատկապես եվրոպական իրավունքին և ՀՀ սահմանադրությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդար դատաքննության իրավունքի իրացմանը, դատախազության կարգավիճակային և գործառույթային անկախությանը, քրեական դատարավության և քրեական նոր օրենսգրքերի ընդունման հեռանկարներին առնչվող հարցեր: Պատվիրակության կողմից գոհունակությամբ ընդգծվել է դատախազության վերաբերյալ GRECO-ի հանձնարարականները գրեթե լիարժեքորեն կատարված լինելու հանգամանքը:
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55