«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ նախագիծը բավական մանրամասն քննարկվել է ոչ միայն ԱԺ-ում, այլ դրանից հետո հանձնաժողովի նիստում, որին հրավիրվել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ ցեմենտ արտադրողները, կլինկերից ցեմենտ արտադրողները, ներմուծողները, կառուցապատողները ։ Նախարարը նշեց, որ հարևան շուկաներում իրավիճակի կտրուկ փոփոխության հետևանքով շուկայում շոկ է առաջացել, որը վտանգում է տեղական արտադրողների արտադրության շարունակականությունը, և անհրաժեշտ էր պաշտպանական միջոց կիրառել, ինչն արվեց՝ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն հաստատեց նախագիծ՝ առաջակելով ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք սահմանել։ Նշենք, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի յուրաքանչյուր մեկ տոննայի համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք, սակայն տնտեսական հանձնաժողովն առաջարկեց կլինկերի նկատմամբ պետական տուրք չկիրառել՝ հիմնավորմամբ, որ փոքր արտադրողները շահերը հաշվի չէին առնվել։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրեց երկրորդ ընթերցմամբ առաջարկվող փոփոխությունները, որով առաջարկվում է ցեմենտի ներկրման համար սահմանել ոչ թե 1 տոննայի համար 22 հազար դրամ, այլ 14 հազար դրամ տուրք։ Նա ասաց, որ շարունակում են պահել կլինկերը չհարկվող, որպեսզի մրցակցային պայմաններում կարողանան աշխատել։ Նախարարը նաև նշեց, որ այս կարգավորումը ժամանակավոր է։ «Նախատեսում ենք, որ այս առաջարկն ուժի մեջ կմնա մինչև 2020 թվականի ապրիլ ամիս: Մենք այս ընթացքում կլսենք բոլոր արտադրողներին, նաև այն զարգացման ծրագրերը, որ նախատեսում են կիրառել երկարաժամկետ մրցունակություն ձեռք բերելու համար, իսկ ամռանը կսկենք քննարկել և կայուն որոշումներ ընդունել»,-ասաց նա։ Զեկույցից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանդես եկավ ելույթով և ասաց, որ իրենք ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի քննարկումներին չեն մասնակցել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ «Մենք բոլոր խնդիրները, ռիսկերը՝ աշխատատեղերի հետ կապված, որ հետագայում կարող են առաջանալ, դրանց բոլորի մասին բարձրաձայնել ենք, զգուշացրել ենք, ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր մոտեցումը։ Մենք կողմ ենք քվեարկելու և կառավարության և «Իմ քայլը» դաշինքի համատեղ այս պրոյեկտին, բայց պատասխանատվությունն ամբողջ ծավալով կրելու եք դուք»,-ասաց Ծառուկյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01