Ես անձամբ շատ դրական եմ վերաբերվում Արայիկ Հարությունյանին. մենք բազմիցս ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ ամենատարբեր հարցերի շուրջ: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնող, Արցախի նախխկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Փորձում է սիրաշահել ՀՀ իշխանություններին, որ Արցախում ճանապարհ հարթի ու դառնա նախագահ: «Կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունը եւ ընթացող ժողովրդավարական պրոցեսները այլընտրանք չունեն եւ միմիայն լավ ու աննախադեպ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի եւ Արցախի համար: Կան մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է X ճանապարհով ընթանան, կան մարդիկ, որ Y ճանապարհի կողմնակից են: Հիմա դուք ասում եք՝ այս X ճանապարհի կիսողներից մեկը նենց է անում, որ իրեն աջակցություն լինի, որ չգիտեմ ինչ լինի: Ինչ-որ բարդ կոմբինացիաներ եք մտածում: Մարդը կարծում է, որ ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են եւ լավ են Հայաստանի ու Արցախի համար: Ես էլ եմ այդպես կարծում: Այստեղ անկեղծ համագործակցության մասին է խոսքը»,-ասաց Արարատ Միրզոյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի համագործակցությանը, ԱԺ նախագահն ասաց. «Ովքեր էլ լինեն իշխանության Հայաստանում եւ Արցախում, նրանք դատապարտված են ամենասերտ համագործակցության՝ հանուն մեր ազգի բարօրության»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01