Արմավիր քաղաքի բնակիչ Իշխան Միրզոյանի ծնողական իրավունքները սահմանափակվել են դատական կարգով՝ ելնելով նրա 7-ամյա դստեր անվտանգության նկատառումներից: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս ահազանգեր է ստացել մանկահասակ երեխայի ներգրավմամբ Կառավարության և մի շարք միջազգային կազմակերպությունների դիմաց բողոքի գործողություններ իրականացնող Իշխան Միրզոյանի վերաբերյալ: Դրանք դրսևորվել են կարճաժամկետ հացադուլերով, ձմռան ցրտին փողոցում կազմակերպված նստացույցերով և այլն: Քաղաքացին իր գործողություններում ներգրավել է նաև 7-ամյա դստերը՝ վտանգելով փոքրիկի առողջությունն ու կյանքը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմիցս փորձել է ոչ միայն սթափեցնել քաղաքացուն, այլև՝ սոցիալական աջակցություն ցուցաբերել՝ իր իրավասությունների շրջանակներում: Քաղաքացին 2017 թ. ապրիլից ընտանեկան նպաստ է ստանում:
Նշենք, որ 2012 թ. ծնված երեխան ունի աչքի բնածին պտոզ, որը շտկելու համար վիրահատվել է Մալայան կենտրոնում՝ պետպատվերի շրջանակում:
Մտահոգվելով երեխայի առողջությամբ և անվտանգությամբ, չգտնելով հարցի լուծման այլ տարբերակներ, նախարարությունը նախաձեռնել և իրականացրել է քննարկում՝ ներգրավվելով ոստիկանության, միջազգային կազմակերպությունների, մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմինների, Առողջապահության նախարարության, ՄԻՊ-ի, ինչպես նաև՝ եզդիական համայնքի ներկայացուցիչներին:
Քննարկման արդյունքում նախարարությունը հորդորել է Արմավիրի մարզպետարանի խնամակալության և հոգաբարձության մարմիններին՝ խնդիրը լուծել իրավական դաշտում: Դատարանի որոշմամբ՝ Իշխան Միրզոյանի ծնողական իրավունքները սահմանափակվել են: Քաղաքացին զգուշացվել է, որ երեխայի կյանքին և անվտանգությանը սպառնացող կամ երեխայի շահարկմամբ իրականացվող որևէ գործողության հետևելու է երեխային խնամքի համապատասխան հաստատություն տեղափոխելը: ԱՍՀՆ-ը պատրաստ է հավուր պատշաճի իրականացնել երեխայի հետագա խնամքն ու պաշտպանությունը:
Քաղաքացին դեռևս անհաղորդ է այս հորդորներին և վերսկսել է երեխայի առողջությունն ուղղակիորեն վտանգող իր գործողությունները:
Գայանե Մանուկյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44