 
            «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հանդիպել է իր աջակիցների հետ: Այդ հանդիպման մասնակիցների թվում է եղել նաեւ Քոչարյանի ղեկավարման օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, որ Սերժ Սարգսյանի օրոք էլ աշխատել է ՊԵԿ փոխնախագահ, հետո ՀՀ ՊՆ խորհրդական: Այդ միջոցառմանը Վահրամ Բարսեղյանի մասնակցությանն ուշադրություն չէինք դարձնի (ի վերջո, բնական է, որ նա պետք է աջակցի նախկին ղեկավարին), եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. նա նաեւ թավշյա հեղափոխությունից հետո շարունակել է պաշտոնավարել ՀՀ ՊՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական: Ուստի, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք Բարսեղյանն այսօր է՞լ է շարունակում պաշտոնավարել: Ա. Հովհաննիսյանը նշեց, թե Վ. Բարսեղյանը նախկինում եղել է այդ հաստիքում նշանակված, սակայն հիմա այլեւս չի աշխատում: Հարցին` մինչեւ երբ է Բարսեղյանը պաշտոնավարել, Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բարսեղյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34