ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, արձագանքելով վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից համայնքների տարածքներում երկրաբանահետախուզական և մետաղական հանքերի շահագործման աշխատանքներ իրականացնելն արգելելու մասին ավագանու՝ օրենքի խախտումով ընդունված որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ ՏԿԶ նախարարության առաջարկության շուրջ ծավալված քննարկումներին և հնչեցված մեկնաբանություններին, պարզաբանում է. ՀՀ Սահմանադրության 10-րդ և «Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի» 4-րդ և 11-րդ հոդվածների համալիր մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով: Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված դրույթների համաձայն՝ ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող և օրենքով պետական մարմիններին, կազմակերպություններին և պաշտոնատար անձանց իրավասությանը չվերապահված ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, որոնց վերաբերյալ կազմում է արձանագրություններ: Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին։ Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ավագանու, լիազորությունները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով։ Հավելենք նաև, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը իրավասու է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին: Իսկ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 20-ի N 534–Ն որոշման համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իրավական հսկողության բարձրագույն մարմին սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինն իրավասու է համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին: Եթե նախատեսված դիմումը ստանալուց հետո տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01