Մենք չենք ասում Դատախազությունը խախտեց օրենքը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանն՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր Դատախազության կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված վերաքննիչ բողոքին։
Միևնույն ժամանակ Ալումյանը նկատեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 53-54 հոդվածները չեն նախատեսում, որ տվյալ փուլում Դատախազությունն իրավունք ունի Վերաքննիչ բողոք տանել։
«Մենք ասում ենք՝ Դատախազության կողմից այս դատական ակտերի բողոքարկելն օրենքով նախատեսված չէ։ Բայց եթե Դատախազությունն ինչ-որ պատճառներով համարել է, որ կարող է բողոքարկել, ապա Վերաքննիչ դատարանը կոպիտ ձևով օրենքը խախտած կլինի, եթե վարույթ ընդունի Դատախազության բողոքը»,- ասաց նա։
Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել դիմել Սահմանադրական դատարան և 2-րդ կետով որոշվել է կասեցնել գործի վարույթը։ Նա նշեց, որ այս երկու որոշումներն ամփոփված են մեկ որոշման մեջ, թեպետ կարող էին նաև առանձին դատական ակտերի ձևով կայացվել։
«Հիմա դատախազությունն ասում է, որ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը մենք իրավունք ունենք բողոքարկել, բայց ասում են կես ճշմարտությունը, որն ավելի վատ է, քան բացահայտ սուտը։ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթական որոշում չէ, իսկ մնացածը բխում է Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումից, այսինքն՝ քրգործ կասեցնելը բխում է սրանից»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։
Վերջինս հավելեց, որ իրենց համար նաև տարօրինակ է, որ Դատախազության՝ Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքները հայտնվում են դատավորների մոտ, որոնք չեն հակադարձի Դատախազությանը։
«Դատախազության՝ Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքն ինչ-որ անհասկանալի գործընթացների արդյունքում հայտնվել է այն դատավորների վարույթում, որոնք երբեք Դատախազության քմահաճույքներին հակառակ չեն գնացել ու չեն գնա։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ բացահայտենք այն գործընթացները, որոնց արդյունքում Դատախազության վերաքննիչ բողոքները հայտնվում են այդ դատավորների մոտ»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01